ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ` փետրվարի 12-ին, ժամը 18:30-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 55 տան դիմաց, բախվել են Opel մակնիշի 4837 տրանզիտ համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 35 CT 284 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկը ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: