Վիգեն Հակոբյան. «Հայաստանը պատրաստ է խորացնել իր մասնակցությունը Սիրիայի շուրջ գործընթացներում»
Դավիթ Տոնոյանը նախօրեին հայտարարել էր, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա ևս, անպայման, կանի օրենքի տառին համապատասխան։
«Նախարարն ուղղակի ակնարկել է, որ Հայաստանը պատրաստ է նաև դիտարկել այդ հարցը, եթե խնդիրներ լինեն: Հնարավոր է` սա անգամ մեսիջ լինի արտաքին ու ներքին լսարանների համար, որ Հայաստանը պատրաստ է խորացնել իր մասնակցությունը Սիրիայի գործընթացներում։ Ու այն տեղ է հասել», – ասել է Հակոբյանը։
Քաղտեխնելոգի խոսքով` Հայաստանն, այսպիսով, ցույց է տալիս,որ արտաքին քաղաքական առաջնահերթություններում արդեն հստակեցումներ է արել, ենթադրելի է, որ հաշվարկվել են բոլոր ռիսկերը: Իսկ ենթադրյալ տեղ հասած ուղերձն, իհարկե, միանշանակ չէ. կողմերից մեկի համար այն դրական է, մյուսի համար՝բացասական: