00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյո՞ք դիակիզարանները կօգնեն, որ քաղաքը «մեծ գերեզմանատուն» չդառնա

© Sputnik / Andranik GhazaryanМогильные плиты близ церкви Святой Гаяне, Эчмиадзин
Могильные плиты близ церкви Святой Гаяне, Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր պետք է ունենա նաև դիակիզարաններ, որ մարդիկ ընտրության հնարավորություն ունենան։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում անհրաժեշտ է կտրականապես փոխել թաղման քաղաքականությունն ու գերեզմանատների մշակույթը, հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի` երկիրը մի մեծ գերեզմանատուն կդառնա։ Սրանում վստահ են և՛ դիակիզման կողմնակիցները, և՛ հակառակորդները։

Ինչի՞ մասին է լռում եկեղեցին

Հայ Առաքելական եկեղեցին, բնականաբար, դեմ է դիակիզմանը, սակայն միանշանակ կողմ է գերեզմանների փոքր տեղ զբաղեցնելու գաղափարին։ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը վստահ է, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները երբեք չեն ուզի, որ մահվանից հետո իրենց մարմինները դիակիզեն։

© Sputnik / Asatur YesayantsՍուրբ Աստվածածնի եկեղեցին Գեղարքունիքի Գետաշեն գյուղում
Արդյո՞ք դիակիզարանները կօգնեն, որ քաղաքը «մեծ գերեզմանատուն» չդառնա - Sputnik Արմենիա
Սուրբ Աստվածածնի եկեղեցին Գեղարքունիքի Գետաշեն գյուղում

«Մեր ժողովրդի մեջ երբեք դիակիզման մշակույթ չի եղել`ո՛չ հեթանոսական շրջանում, ո՛չ էլ հետո։ Մենք երկու տարբերակ ենք ունեցել`դամբարաններ ու գերեզմաններ։ Դիակիզումը Հնդկաստանի ու դրա հարևան երկրների մշակույթի մի մասն է։ Իրենց հավատքի համաձայն` մարդուն պետք է դիակիզեն, որ նրա հոգին միավորվի աստծու հետ», – ասաց Ղևոնդյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։

Իսկ քրիստոնեությունը համարում է, որ դիակիզումը անարգանք է մարմնի` հոգու տաճարի, նկատմամբ։ Գերեզմանատների հողի ավելի կոմպակտ օգտագործման համար քահանան առաջարկում է տարածքը ռացիոնալ կերպով բաժանել։ Նա ընդգծում է, որ մեր նախնիներն այդ հարցում խնդիր չեն ունեցել։

© Sputnik / Andranik GhazaryanԳերեզմանաքարեր Սուրբ Գայանե եկեղեցու բակում
Արդյո՞ք դիակիզարանները կօգնեն, որ քաղաքը «մեծ գերեզմանատուն» չդառնա - Sputnik Արմենիա
Գերեզմանաքարեր Սուրբ Գայանե եկեղեցու բակում

Ղևոնդյանը օրինակ է բերում Հայաստանում V դարում հիմնված գյուղերից մեկը։ Վաղ շրջանի գերեզմանատներն ավելի կոմպակտ էին, ինչը չես կարող ասել մեր ժամանակների մասին։

«Խնդիրը հողատարածքների սխալ բաշխումն է։ Եթե նախկինում գերեզմանի համար երկուսը երեքի վրա տարածք էին վաճառում, հիմա պարամետրերը մեծացել են` 2,5/3,5։ Դրան գումարած հանգուցյալի հարազատները տարածք են վերցնում գերեզմանի շուրջը ցանկապատելու կամ պատեր կառուցելու համար», – ասաց Ղևոնդյանը։

Նա ընդգծեց, որ վաղ շրջանի գերեզմանատներից հանգստություն է հորդում։ Քահանայի խոսքով` մարդիկ գերեզմանատանը հենց հանգստություն ու մենություն պետք է գտնեն, ոչ թե վախի զգացում ունենան։

Հասարակությունը դիակիզարա՞ն է ուզում

Երևանի թաղման բյուրոյի (քաղաքային կազմակերպություն է) տնօրեն Արման Իսկանդարյանը կարծում է, որ եթե այսպես շարունակի մայրաքաղաքը մի մեծ գերեզմանատուն կդառնա։

© Sputnik / Asatur YesayantsԽաչքարեր և գերեզմանաքարեր Գետաշենի սուրբ Աստվածածնի բակում
Արդյո՞ք դիակիզարանները կօգնեն, որ քաղաքը «մեծ գերեզմանատուն» չդառնա - Sputnik Արմենիա
Խաչքարեր և գերեզմանաքարեր Գետաշենի սուրբ Աստվածածնի բակում

«Անհրաժեշտ է օպտիմալացել տարածքը։ Այսօր քաղաքի 530 հեկտարը գերեզմանատներ են կազմում։ Նաև դիակիզարաններ են անհրաժեշտ», – Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Իսկանդարյանը։

Դիակիզարանները կարող են փոխել իրավիճակը։ Նրա հետ համամիտ է նաև հոգեբան Իրինա Ծատուրյանը։ Նրա խոսքով` կյանքը տեղում չի կանգնում և փոխվում է, Հայաստանի իշխանությունը պետք է իր ժողովրդին այլընտրանք առաջարկի ու ընտրության հնարավորություն տա։

© Sputnik / Andranik GhazaryanԳերեզմանաքարեր սուրբ Գայանեի բակում
Արդյո՞ք դիակիզարանները կօգնեն, որ քաղաքը «մեծ գերեզմանատուն» չդառնա - Sputnik Արմենիա
Գերեզմանաքարեր սուրբ Գայանեի բակում

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռուբեն Գրիգորյանն իր հերթին նշում է, որ համաճարակի դեպքում Հայաստանում թաղումների համար հատուկ գոտիներ են նախատեսված, այդ պատճառով դիակիզարանների անհրաժեշտություն չկա։

Լրահոս
0