ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Բարնաուլի օդանավակայանում «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռ մտնելու պահին օդանավասանդուղքի վերին հատվածը կոտրվել է, տուժել են վեց մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Չորսին քաղաքային հիվանդանոց են տեղափոխել։
«Մյուս ուղևորները շարունակել են թռիչքը (Մոսկվա) տեղի ժամանակով ժամը 09:45–ին», – 360tv պարբերականին է հայտնել Արևմտասիբիրյան տրանսպորտային դատախազի ավագ օգնական Օքսանա Գորբունովան։
Դեպքը նկարահանել են տեսախցիկները։ Տեսագրության մեջ երևում է` ինչպես է սանդուղքը կոտրվում, և մարդիկ ընկնում են գետնին։
Քրեական կոմիտեն քրգործ է հարուցել սպառողների կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանելու փաստով։