00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը՝ Սիրիայի ռազմական գործողություններում. Տոնոյանի մեսիջը հասել է հասցեատիրոջը

© Photo : press office of the MoD of RAАрмянский гуманитарный контингент отправился в Сирию (8 февраля 2019). Еревaн
Армянский гуманитарный контингент отправился в Сирию (8 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնական Երևանը հանդես է եկել հայտարարությամբ, որը փաստացի նշանակում է Սիրիայում առաքելությունն ընդլայնելու պատրաստակամություն։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ելույթ է ունեցել հետաքրքիր հայտարարությամբ` ակնարկելով Սիրիայում ընթացող մարտական գործողություններին հայ զինվորականների մասնակցության հնարավորությունը։

Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Հայ դիվանագիտության կիքսը. Երևանը լրացնում է Սիրիայում բաց թողածը

Տոնոյանը բառացիորեն հայտարարել է, որ «եթե ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան»։

Բանն այն է, որ այդ մասին ուղիղ հարց չի եղել։ Նրան բոլորովին այլ բանի մասին են հարցրել` այնտեղ հայկական մարդասիրական համակազմի գտնվելու իրավական հիմքի։

Բայց, խոսելով այն մասին, որ Սիրիա առաքելություն ուղարկելն իրականացվել է օրենքի տառին համապատասխան, նա որոշել է ի լրումն ասել ռազմական գործողություններին հնարավոր մասնակցության մասին։ Միաժամանակ նա նշել է, որ այդ դեպքում հարցը կքննարկվի այդ թվում արտախորհրդարանական ուժերի հետ (ակնարկելով ՀՀԿ–ն)։

Այսպիսով, Տոնոյանի հայտարարությունը ռազմական գործողություններին հնարավոր մասնակցության մասին ոչ թե հարցին արձագանք է եղել, այլ սեփական նախաձեռնություն։

Հնարավոր ինքնապաշտպանություն

Sputnik Արմենիայի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը նշեց, որ Սիրիա որոշակի համակազմ ուղարկելն արդեն ենթադրում է առնչություն ռազմական գործողություններին` չնայած դրանց ակտիվության նվազմանը։

«Բացառել, որ մեր ռազմական համակազմը կարող է ենթարկվել հարձակման, չի կարելի։ Թեև ենթադրվում է, որ մեր զորախումբը ծառայությունն անցկացնելու է ակտիվ ռազմական գործողություններից հեռու», – ասաց Հարությունովը։

Военный эксперт Давид Арутюнов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունով. «Պաշտպանության նախարարի հայտարարությունը միանշանակ չէ»

Նա նաև ուշադրություն հրավիրեց, որ առաքելության մեջ ներառված են մարդիկ, որոնք պետք է զբաղվեն համակազմի պաշտպանությամբ։ Դա ենթատեքստերից մեկն է, որ կարելի է ենթադրել  Տոնոյանի բազմանշանակ պատասխանից։

Մյուս կողմից, խոսքը կարող է վերաբերել ռուսական կողմի, ինչպես նաև Սիրիայի կառավարական ուժերի հետ համագործակցությանը։

«Մեր համակազմը շատ փոքր է, անվտանգության հարցում պետք է համագործակցել նրանց հետ։ Դրանում ոչ մի նոր բան չկա։ Մինչև հիմա մյուս առաքելություններում մենք եղել ենք որպես «կրտսեր եղբայր» մյուս երկրների համար, որոնք ապահովել են որոշակի անվտանգություն», – ասաց Հարությունովը։

Փորձագետի կարծիքով, ամենայն հավանականությամբ, խոսքը հենց ինքնապաշտպանություն ապահովելու մասին է։

Առավել ևս գոտիներում, որտեղ երկար ժամանակ խաղաղ է եղել, ժամանակ առ ժամանակ ահաբեկչական գործողություններ են լինում։

Մեսիջ ներքին և արտաքին լսարաններին

Այլ կարծիքի է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նա Տոնոյանի հայտարարությունը ակնարկ է համարում. Հայաստանը պատրաստ է դիտարկել այդ հարցը, և հազիվ թե դրա հետ կապված խնդիրներ լինեն։

Давид Тоноян посетил совместные армяно-российские военные учения на полигоне имени маршала Баграмяна (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ–ն ո՞ր դեպքում կմասնակցի Սիրիայի ռազմական գործողություններին. պատասխանում է Տոնոյանը

«Դա պատրաստակամություն է, հնարավոր է նույնիսկ մեսիջ ներքին և արտաքին լսարանների համար, որ Հայաստանը պատրաստ է խորացնել իր մասնակցությունը Սիրիայի շուրջ գործընթացներում։ Ու այն տեղ է հասել», – ասաց Հակոբյանը։

Ինչ–որ մեկի համար դա դրական ուղերձ է, մյուսների համար` ոչ, բայց, Հակոբյանի խոսքով, ում պետք է, նա լսել է։

Այդ հայտարարությունը ենթադրում է, որ Հայաստանը կողմնորոշվել է արտաքին քաղաքական գերակայություններում։ Պետք է ենթադրել, որ դրա հետ կապված են հաշվարկվել բոլոր հնարավոր ռիսկերը։

«Հայաստանն իր համար հստակություն է մտցրել, պարզաբանել իր գերակայությունները, այդ թվում` ռազմատեխնիկական առումով։ Այնպիսի երկրներում, ինչպիսին մերն է, դա ենթադրում է արտաքին քաղաքական բաղադրիչ», – ասաց Հակոբյանը։

Փետրվարի 8–ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր այն մասին, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների հայկական խումբը ժամանել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Լրահոս
0