00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փինաչիների» ծրագիրն ու պրոֆեսիոնալների ծանր հարվածը. անհնազանդները փորձանքի մեջ կընկնեն

© Sputnik / Aram NersesyanМинистр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн
Министр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կառավարության ծրագիրը երեքշաբթի քննարկվել է խորհրդարանի նիստում, իսկ մինչ այդ այն քննարկվել էր «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե պետք չէ մտածել, որ խմբակցությունը հնազանդորեն հավանություն է տալու այն ամենին, ինչ առաջարկում է կառավարությունը։

Ըստ էության Հայաստանի կառավարության ծրագիրը խորհրդարանի կողմից քննարկվել է երկու անգամ` «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում և երեքշաբթի Ազգային ժողովի արդեն բաց քննարկման ժամանակ։ Երկրորդ անգամ ծրագիրը քննարկել է նույն խմբակցությունը, միայն թե երկու «Հայաստանների» ընդլայնված կազմով` «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի»։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Համեստությունը զարդարում է, բայց ոչ ծրագիրը. ո՞րն է կառավարության երկչոտության պատճառը

Առաջին (փակ) լսումներից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ անձամբ իր մոտ ծրագրի կետերից ոչ մեկը տագնապ չի առաջացնում, ընդամենը պետք են փոքր պարզաբանումներ։ Միաժամանակ նա նշել էր` պետք չէ մտածել, որ խորհրդարանը հնազանդորեն հավանություն կտա այն ամենին, ինչ առաջարկում է կառավարությունը։

Դե, եթե պետք չէ այդպես մտածել, ապա չենք մտածի։ Համաձայնենք, որ խորհրդարանն այսուհետ հավանություն է տալու կառավարության ցանկացած առաջարկի կամ ծրագրի անհնազանդորեն։

Օրինակ, ինչպես Գագիկ Ծառուկյանը, որն ասել էր, որ եթե ծրագրում չկատարվեն որոշակի փոփոխություններ, ապա «Բարգավաճ Հայաստանը» չի կարող քվեարկել դրա օգտին։

Ծառուկյանը վստահ է (իսկ նա, նույնիսկ մնալով ընդամենը «խոշոր սեփականատեր», գիտի, թե ինչի մասին է խոսում), որ տնտեսությունը պետք է իմանա ֆինանսավորման ժամկետների և մեխանիզմների մասին, նույնը վերաբերում է ներդրումներին. միայն կարգախոսներով և համոզելով ներդրող չես գրավի, նա պետք է հետաքրքրված լինի։  Կառավարական մակարդակի փաստաթղթի համար անհրաժեշտ դրույթների բացակայությունը անձամբ Մակունցի մոտ տագնապ չի առաջացնում։

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ». Մարուքյանը նեղացած է

Ամենայն հավանականությամբ, ոչ միայն նա չի տագնապում այդ առիթով, այլ նաև ամբողջ «Իմ քայլը» դաշինքը, որի համար միևնույն է` կքվեարկի, թե ոչ Ծառուկյանի խմբակցությունը ծրագրի օգտին, որովհետև դա ոչինչ չի փոխի։ Բացի այդ, ոչ՛ խորհրդարանը, ո՛չ կառավարությունը հավանաբար չգիտեն, թե ինչպես են գրվում նմանատիպ ծրագրերը, եթե դրանք, ինչպես հայտարարվել էր, հավակնում են դառնալ բեկումնային։

Փորձագետները և մասնագետները հենց այդ պատճառով ծրագիրն անվանել են կենացների և կենցաղային զրույցների ժողովածու` նշելով, որ այն ոչնչով չի տարբերվում (դրական առումով) նախորդ կառավարությունների ծրագրերից։

Այն, որ «Իմ քայլը»  խմբակցությունն աղոտ է պատկերացնում, թե նրանք ինչի հետ են աշխատելու, չեն կարող ճիշտ գնահատել իրենց ուժերը և հնարավորությունները, ապացուցում է մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանդիպումների կանչելը` հսկայական պարգևավճարների հարցը քննարկելու համար։

Այդ առումով հատկապես հետաքրքիր է իմանալ, թե ինչ հույս ունեին խմբակցության անդամները` կանչելով փորձառու ֆինանսիստ Ատոմ Ջանջուղազյանին։ «Հրապարակ» թերթը մեջբերում է «Իմ քայլը» դաշինքում իր աղբյուրի խոսքերը.

Министр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ջանջուղազյանի և «Իմ քայլի» հանդիպումն իսկական ֆլեշմոբ էր. «Հրապարակ»

«Էդքան անպտուղ, էդքան անիմաստ քննարկում պատկերացնել հնարավոր չէր, հոգնել էինք ահավոր, չնայած արտաքուստ թվում էր, թե բուռն քննարկում է։ Ջանջուղազյանը հին գել է, իզուր փորձում էինք նրանից կոնկրետություն ստանալ, պատասխանում էր երկար-բարակ, ամեն հարցի մասին մի 15 րոպե խոսում էր ու ոչինչ չէր ասում։

Նիստը վարող Լիլիթ Մակունցը ստիպված էր ռեգլամենտ սահմանել բոլորի՝ թե՛ հարց տվողների, թե՛ պատասխանողի համար։ 40 հոգի հարց տվեց` իսկական ֆլեշմոբ։ Առյուծի բաժինը պարգևավճարներն էին, նաև՝ Հարկային օրենսգիրքը»:

Հղումը «աղբյուրին», իհարկե, հարյուրտոկոսանոց վստահություն չի տալիս ներկայացված տեղեկատվության հավաստիության մեջ, բայց կոնկրետ դեպքում վստահություն կա, որ թերթին իսկապես ասել են այդ խոսքերը, դրանք շատ տրամաբանական են։

Ավելին, դա կարելի էր կանխատեսել մինչև Ջանջուղազյանի հետ հանդիպումը կազմակերպելը. նման լսարանի առաջ ցանկացած գրագետ ֆինանսիստ, առվել ևս Ջանջուղազյանի կարգի, կարող է խոսել ոչ թե 15 րոպե, այլ 15 ժամ և ոչինչ չասել։ Ամեն դեպքում այս լսարանի համար հասկանալի ոչինչ։

Министр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ջանջուղազյանը հայտնեց, թե քանի տոկոս են կազմել նախարարության պարգևավճարները

Որովհետև Ջանջուղազյանի հետ զրույցի համար պետք է գոնե նրա մակարդակի մասնագետ լինել. պատճառը պարզ է ու բնական: Որովհետև տնտեսական թեքումով կառավարական ծրագիր կազմելով, առավել ևս «տնտեսական հեղափոխության» հավակնությունով, պետք է զբաղվեն կոնկրետ և լուրջ պրոֆեսիոնալները։

«Թավշյա» կարգախոսները, իհարկե, մասնագետներն են գրում, բայց որոշակի փուլում կարգախոսները դադարում են աշխատել, կոնկրետության անհրաժեշտություն է ծագում, այլ ոչ թե հայտարարությունների։

Դա պահանջում է այլ մասնագետների ներգրավում։

Բոլորը հիանալի գիտեն, թե ինչ է լինում, երբ գործը փինաչիներն են անում։

Լրահոս
0