Արտաքին քաղաքական կուրսում փոփոխություններ չկան: ՀՀ կառավարության ծրագրին այսպիսի ձևակերպում է տալիս քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Ավելին, ըստ նրա, սպասելի էր, որ փոփոխություններն ակնհայտ չէին լինելու՝ հաշվի առնելով հենց նույն կառավարության հայտարարությունները:
«Ամենակարևորը՝ ֆիքսվել է Ռուսաստանի կարևորությունը որպես ռազմավարական գործընկեր, հատուկ է շեշտվել նաև ԵԱՏՄ-ի դերը: Սա առավել գնահատելի է դառնում, երբ դիտարկում ես կառավարության հասցեին հնչող մեղադրանքների համատեքստում»,– ասում է նա:
Միևնույն ժամանակ, սակայն, քաղաքագետը չի տեսնում կառավարության ծրագրում հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու տեսլական:
Ըստ նրա` ավելի լավ կլիներ, եթե ծրագրում ազդակ լիներ հայ-ամերիկյան առևտրային կապերը զարգացնելու, ամերիկյան ներդրողներ ներգրավելու տեսանկյունից: