ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երևանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանը (ՀԱՊՀ) ստորագրեցին տեխնիկական մասնագետներ պատրաստելու համագործակցության պայմանագիր: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը ստորագրեցին «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը և ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Պայմանագրի համաձայն՝ ՀԱՊՀ-ն պարտավորվում է ապահովել իր շրջանավարտների նպատակային նախապատրաստումը «Արմենալում» աշխատելու համար: Բուհի ուսումնական ծրագրերը նաև կուրսային և ավարտական աշխատանքների թեմատիկան կվերանայվեն ձեռնարկության պահանջներին համապատասխան: Պոլիտեխնիկական համալսարանը կօգնի «Արմենալի» աշխատակիցներին որակավորման բարձրացման, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսուցման, թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության կազմակերպման և գիտաժողովների մասնակցության գործում:
«Արմենալն» իր հերթին պատրաստ է հաստիքակազմի համապատասխան ապահովել ՀԱՊՀ շրջանավարտներին պայմանագրում նշված մասնագիտությունների գծով աշխատատեղերով: Ուսանողների համար գործարանը կկազմակերպի արտադրական և նախադիպլոմային պրակտիկա, կհատկացնի փորձառու ճարտարագետներ կուրսային և ավարտական նախագծերի ղեկավարման նպատակով:
Պայմանագրի գործունեության ժամկետը 5 տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ, - «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը նշել է, որ փաստաթուղթը դարձել է տրամաբանական շարունակությունը 2002 թ. հունիսին Պոլիտեխնիկական համալսարանի և «Արմենալի» միջև կնքված պայմանագրի՝ հիմք ստեղծելով գործարանի և հանրապետության առաջատար տեխնիկական բուհի միջև արգասավոր ու փոխշահավետ համագործակցության համար: