Վարդան Արամյան խոսքով` կառավարության ծրագրերի համընդհանուր ձևաչափ գոյություն չունի, այդ հարցում յուրաքանչյուր երկիր ունի ծրագիր ներկայացնելու իր մոտեցումները:
«Սովորաբար կառավարության ծրագիրը պետք է հանրության շրջանում որոշակի սպասումներ ստեղծի, եթե այդ սպասումները զուտ ցանկությունների դաշտից են, ապա մեկ այլ գործիքով պետք է դրանց իրագործումն արտահայտվի թվային ցուցանիշներով»,- ասում է նախկին նախարարը:
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքային փոփոխություններին, ապա նախկին նախարարի խոսքով` օպտիմալացումը կարող է նպաստել ֆինանսական միջոցների որոշակի խնայողությանը։
«Սակայն, եթե քո առջև խնդիր ես դնում ցանկացած գնով միջոցներ խնայել, ապա դա կարող է խնդրահարույց լինել երկու տեսանկյունից,– ասում է Արամյանն ու մանրամասնում,- նախ դա կարող է խնդիր առաջացնել տնտեսական քաղաքականության տեսանկյունից և պրոբլեմ է ֆունկցիոնալ տեսանկյունից:
ՀՀ կառավարության նախագիծը գործադիրը հաստատել է փետրվարի 6-ին։
Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12–ին։