00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատապարտյալներին արտաքին աշխարհի հետ կապից զրկումը ճանաչվել է հակասահմանադրական

© Sputnik / Aram NersesyanЖенская тюрьма
Женская тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանը վերահաստատել է Պաշտպանի դիրքորոշումը, որ պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող լրացուցիչ սահմանափակումները պետք է անմիջական կապ ունենան թույլ տրված խախտման հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները:

Ինչպես տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից, դատարանն Ազգային ժողովի և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով վիճարկված դրույթները համապատասխանեցնելու որոշման պահանջներին, այլապես դրանք կճանաչվեն ուժը կորցրած:

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Քրեակատարողական հիմնարկները կնորոգվեն, բայց ոչ դատապարտյալների գումարներով

Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ վիճարկվող կարգավորումները հակասում են Սահմանադրության այն հոդվածներին, որոնք երաշխավորում են մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության իրավունքները, ինչպես նաև համաչափության սկզբունքը։

Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումում Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկման առարկա էր դարձրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, ինչպես նաև Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու վերաբերյալ Կառավարության որոշման դրույթներ:

Դրանցով նախատեսվում էր, որ կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց կիրառելու դեպքում վերջինս մեխանիկորեն՝ անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով զրկվում է արտաքին աշխարհի հետ կապից: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումում արձանագրվել է՝ այսպիսի կարգավորումների պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որևէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ:

Սպուտնիկ Զրույց–Արսեն Նավասարդյան (19.09.18) - Sputnik Արմենիա
Դատապարտյալների խնդիրները Հայաստանում

Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը հիմնավորման չի արժանանում: Այդ պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատությունից զրկվածի վարքագծի ռիսկայնությունը:

Սահմանադրական դատարանը վերահաստատել է Պաշտպանի դիրքորոշումը, որ պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող լրացուցիչ սահմանափակումները պետք է անմիջական կապ ունենան թույլ տրված խախտման հետ, իսկ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է անհրաժեշտ լինեն իրավաչափ նպատակին հասնելու համար։

Դատարանը հաստատել է Պաշտպանի հետևությունն այն մասին, որ պատժախցում անձի միայնակ մնալը կարող է առաջացնել հոգեճնշող վիճակ, իսկ կրոնականից բացի այլ գրականություն տրամադրելը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ անձի վրա:

Սահմանադրական դատարանը որոշման հիմքում դրել է նաև պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի վկայակոչած ԵԽ, ԵՄ, ՄԱԿ միջազգային չափանիշները, պրակտիկան և այլ երկրների փորձը:

Լրահոս
0