00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատի մարզպետը գյուղապետին թույլ չտվեց ելույթ ունենալ. Փաշինյանը չիմացավ խնդրի մասին

© Sputnik / Asatur YesayantsГарик Саркисян
Гарик Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում վարչապետի և տարածքային կառավարման նախարարի մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովում գրանցվեց Արարատի մարզպետի հետ հերթական միջադեպը։ Այս անգամ նրանից դժգոհ էր Այգեստանի գյուղապետը, ով չկարողացավ իր գյուղի խնդիրը ներկայացնել Փաշինյանին ու Պապիկյանին։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Արարատի մարզպետը Այգեստանի գյուղապետին թույլ չի տվել գյուղի խնդիրը բարձրացնել վարչապետի ու տարածքային կառավարման նախարարի մոտ։ Այս մասին այսօր համայնքապետերի մասնակցությամբ համաժողովի ժամանակ լրագրողներին պատմեց Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը։ Նա նաև հայտարարեց, որ համաժողովին եկել էր հուսով, որ գյուղին տարիներ շարունակ հուզող խնդիրն ի վերջո հնարավորություն կունենա ներկայացնել կառավարությանն ու նրանց միջամտությամբ նաև լուծում ակնկալել։

© Sputnik / Asatur YesayantsՍոկրատ Հովսեփյան
Արարատի մարզպետը գյուղապետին թույլ չտվեց ելույթ ունենալ. Փաշինյանը չիմացավ խնդրի մասին - Sputnik Արմենիա
Սոկրատ Հովսեփյան

«Ես այսօր եկել էի, որ այդ հարցը բարձրացնեի, բայց վարչապետը խոսեց, գնաց, նախարարը խոսեց, գնաց, մարզպետն էլ ինձ թույլ չտվեց այդ հարցի մասին խոսել»,– ասաց գյուղապետը։Գյուղապետին հուզող հարցը ոռոգման ջուրն է, որը, նրա խոսքով, մինչև իրենց գյուղ հասնելը հարևան գյուղերը ճանապարհին գողանում են։

«Ամբողջ մեր գյուղն ունի 500 հա հողամաս, 130-ը ջրվում է Մխչյանի ջրատարից`լավ թե վատ ջրվում է, իսկ 370 հա–ն ընդհանրապես չի ջրվում, որովհետև գալիս է 3 գյուղերի միջով, և այդ մարդիկ գողանում են մեր ջուրը։ Ջուրը մեր գյուղ չի հասնում»,– ասաց գյուղապետը` նշելով, որ կառավարությանը փորձում է համոզել, որ ջուրն իրենց գյուղ հասցնեն փակ խողովակաշարով` բացառելով հարևանների գողությունները։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ոռոգման համակարգի ոլորտում վակխանալիա է տիրում. Նիկոլ Փաշինյան

Բայց կառավարությունը համայնքի համաֆինանսավորմամբ հաստատել է ներքին ոռոգման ցանցի կառուցման ծրագիրը և չի համաձայնում այն փոխել։

«Ես էլ առաջարկում եմ` պարոն նախարար, դուք ասում եք` սուբսիդիա, դուք մեզ տվեք 2 կմ 200 մ խողովակի արժեք, որն անում է 220 000 դոլար, մնացած 220 000 դոլարի կազմակերպչական աշխատանքները գյուղապետարանն իր միջոցներով անում է։ Ասում են` թանկ է, չկա։ Բայց եթե չկա, ջուրը չի հասնելու գյուղ, էդ ներքին ցանցը ո՞ւմ է պետք, որ սարքեն»,– ասաց գյուղապետը։

Ոռոգման ներքին ցանցի վերանորոգման ծրագրի արժեքն, ըստ Սոկրատ Հովսեփյանի, 118 000 դոլար է, որի 10 տոկոսը պետք է ներդնի համայնքը, մնացած գումարը` Համաշխարհային բանկը։

Հարցին, թե ինչո՞ւ գյուղապետին թույլ չտրվեց սուբսիդիաներին նվիրված համաժողովում ներկայացնել Այգեստանի սուբսիդավորվող ծրագրի հետ կապված խնդիրը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսպես   պատասխանեց. «Այստեղ հարց ու պատասխան չէր կարող լինել համայնքի ղեկավարների ու նախարարի միջև, քանի որ նախատեսված չէր։ Իսկ իր ելույթը... դուք տեսա՞ք, թե ինչպես նա մոտեցավ ամբիոնին։ Ոչ ոք թույլ չէր տվել նրան ելույթ ունենալ։ Ես էլ` որպես այդ մարզի մարզպետ, իմ համայնքի ղեկավարին հորդորեցի, որ ելույթ չունենա»։

Вице-премьер Тигран Авинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը հայտնել է` որն է ոռոգման ջրի արդար բաշխման խոչընդոտը

Երևանում այսօր կազմակերպված «Պետություն– համայնք համագործակցության նոր ձևաչափ. Ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովից հետո, լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով սուբսիդավորման համակարգի փոփոխությունները, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի կառավարությունը կոնկրետ թիրախներ է առանձնացրել։ «Խոսքը վերաբերում է ճանապարհաշինությանը, ջրօգտագործմանը և ջրահեռացմանը, այսինքն` ոռոգման համակարգին, ջրամատակարարման ցանցին։ Այս տարի մի նոր ոլորտի ենք մենք աջակցություն ցուցաբերելու` համայնքներում բազմաբնակարան շենքերի տանիքների բարելավմանը»,– ասաց նախարարը` հավելելով, որ նախկինում սուբսիդավորված ծրագրերի հիմնական մասը կազմել են ճանապարհաշինական ծրագրերը։

Բացի այդ պետական սուբսիդիաներից հիմնականում օգտվում են խոշոր ու խոշորացված համայնքները, քանի որ փոքր համայնքների բյուջեն նման ծրագրեր իրականացնելու հնարավորություն չի տալիս։ Այս տարի կառավարությունը նվազեցրել է սուբսիդիոն ծրագրերում համայնքների համաֆինանսավորման շեմը մինչև 3 մլն դրամ։ Դա, ըստ նախարարի թույլ կտա նաև փոքր համայնքներին օգտվել ոչ շատ թանկարժեք ծրագրերից։

Համայնքների ներկայացրած ծրագրերն ընդունելիս կառավարությունը որոշում է կայացրել այսուհետ առաջնությունը տալ սահմանամերձ, Երևանից առավել հեռու գտնվող համայնքներին։

2018 թվականին սուբսիդիաներ տրամադրվել են 2 հիմնական ուղղություններով` տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար։ Ընդ որում, տնտեսական ծրագրի դեպքում պետությունը ֆինանսավորում էր դրա արժեքի մինչև 60 տոկոսը։ Սոցիալականի՝ մանկապարտեզի, մշակույթի տների կառուցման, վերանորոգման դեպքում` մինչև 40 տոկոսը։ Ծրագրի արժեքի մնացած հատվածը վճարում էր համայնքը` համայնքային բյուջեից։

Լրահոս
0