«Նմանօրինակ դիպվածների համար որոշակի առիթ են տալիս հենց իշխանության երիտասարդ ու անփորձ ներկայացուցիչները, ինչից էլ օգտվում են ընդդիմախոսները»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Նրա կարծիքով, Ազգային ժողովի նախագահի տիկնոջ գլխավերևում պահված հովանոցի պատմությունն ինչ-որ չափով պայմանավորված է նաև ներիշխանական մրցակցությամբ։ «Չեմ կարծում, որ դա միայն ընդդիմության քարոզչամեքենայի գործն է»,-ասում է Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը կարծում է, որ նոր իշխանության ներկայացուցիչները պետք է շատ ուշադիր լինեն իրենց վարքագծի և գործողությունների նկատմամբ։ «Եթե դու քննադատում ես նախկինների բացասական քայլերը, որոնք կրկնելու ես ամիսներ անց, ապա պետք է գիտակցես, որ դա դիտարկելու են խոշորացույցի տակ ու հայտնվելու ես հանրության լայն ուշադրության կենտրոնում»,-ընդգծում է Վիգեն Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ` ժամանակն է, որ նոր իշխանության ներկայացուցիչները հասկանան, որ ոչինչ աննկատ չի անցնում։