00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն կշարունակի աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու գործում. Սվիտալսկի

© Sputnik / Armenuhi MkhoyanГлава представительства Еврокомиссии в Армении Петр Свитальский на открытии программы «EU at LOFT in Gyumri» (9 февраля 2019). Гюмри
Глава представительства Еврокомиссии в Армении Петр Свитальский на открытии программы «EU at LOFT in Gyumri» (9 февраля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրամիությունը հավատացած է, որ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական ամուր կամք կա

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու գործում: Այսօր Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Այդ ուղղությամբ աջակցություն ենք տրամադրելու՝ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական ամուր կամք կա: Բայց այդ նախաձեռնությունը, անշուշտ, հանրության աջակցություն և ինստիտուցիոնալ ու օրենսդրական կառույցների առկայություն է պահանջում»,– ասաց նա:

Եվրամիությունը հիմնականում ծրագրերի է իրականացնում Հայաստանի 3 մարզերում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ: Ծրագրերը բազմաբնույթ են և ներառում են զբոսաշրջության, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ: Սվիտալսկու խոսքով` ԵՄ–ն նաև նոր ծրագրեր է իրականացնելու։

Открытие лыжного центра в Ашоцке (26 января 2019). Ширак - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության փոփոխությունը ԵՄ–ի ծրագրերի վրա չի անդրադարձել. Եվրամիության դեսպան

«Եվրամիության տրամադրած գումարի մեծ մասն ուղղվելու է բիզնես գաղափարների ֆինանսավորմանը, մասնավորապես` փոքր բիզնես ձեռնարկություններին: Հետևաբար, ակնկալում ենք բոլոր ներգրավված կողմերին ներկայացնել լավ գաղափարներ, և խոսքը միայն զբոսաշրջությանն ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ։ Մենք ֆինանսավորում ենք նախաձեռնել նաև ստեղծարար արդյունաբերության, մշակույթի համար: Միաժամանակ կշարունակենք իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք սկսել ենք»:

Դեսպանը փետրվարի 9-ին Գյումրիում մասնակցեց «EU at LOFT in Gyumri» ծրագրի մեկնարկին: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր երկրի համար կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ ՝ հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները։ Այս միջոցառումները կներկայացնեն յուրաքանչյուր երկիր՝ ստեղծելով այդ երկրին բնորոշ միջավայր: Կներկայացվի խոհանոցը, կկազմակերպվեն ազգային խոհանոցի վարպետության դասեր, կկազմակերպվի ազգային երգ ու պարի ուսուցում և այլն:

Լրահոս
0