ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հնդկաստանի չորս քաղաքացիները, որոնք հնդկական տուրիստական գործակալությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Twitter–ում այս մասին գրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:
«Հնդկաստանի չորս քաղաքացիներն այսօր ուղարկվել են հետ՝ Հնդկաստան»,- նշված է փետրվարի 8-ին հրապարակված գրառման մեջ։
Four Indian citizens from Punjab who were stranded in Armenia have been sent back to India today. @SushmaSwaraj @MEAIndia
— India in Armenia (@IndiainArmenia) 8 февраля 2019 г.
Փենջաբ նահանգի ղեկավար Ամարինդեր Սինխն էլ Twitter–ում գրել է, որ տեղի ոստիկանությանը կարգադրել է հետևել հետաքննության ընթացքին:
«Քափուրթալա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 5 մեղադրյալներից 2-ին: Մյուսները ևս շուտով կձերբակալվեն: Փենջաբի ոստիկանությունն իմ հանձնարարականներով ուսումնասիրում է դեպքը»,- գրել է նա` ի պատասխան Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջի հայտարարության, որում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, թե Փենջաբի ղեկավարը խոստացել է անմիջապես քայլեր ձեռնարկել դեպքի առնչությամբ:
.@SushmaSwaraj ji ref our conversation, 2 of the 5 accused in the case have been arrested by @PP_kapurthala police. The remaining too will be arrested soon. @PunjabPoliceInd DGP is personally monitoring the case on my directions. https://t.co/6XilHX1c7F
— Capt.Amarinder Singh (@capt_amarinder) 8 февраля 2019 г.
Հնդկական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ անելանելի իրավիճակում են հայտնվել: Հրապարակված տեսանյութում երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից: Ըստ ԶԼՄ–ների` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության տրամադրած վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել:
Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն: