ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Որոշ տեղեկություններով՝ ՊՆ բուժծառայության վարչության պետի պաշտոնին հավակնում է Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալի նախկին տնօրեն Սահակ Օհանյանը, որը եղել է նաև Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
© Sputnik / Aram NersesyanՍահակ Օհանյան
Սահակ Օհանյան
© Sputnik / Aram Nersesyan
Պարբերականը հիշեցնում է, որ Սահակ Օհանյանի անունը մամուլում մշտապես շրջանառվել է տհաճ միջադեպերի համատեքստում․ նրա մասին գրվել էր, որ 2013-ին Կանազի հոսպիտալում զինվորների է ծեծել։
ՊՆ բուժծառայության ներկայիս պետը Գայանե Հովհաննիսյանն է։