ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ամերիկացի դպրոցական Ջոշուա Թրամփը, որին Մելանյա Թրամփը հրավիրել է Կոնգրես, քնել է ԱՄՆ–ի նախագահի ելույթի ժամանակ։
Տղան հայտնի է դարձել, երբ դպրոցում դաժան վերաբերմունքի պատճառով անցել է տնային ուսուցման։ Ջոշուան ծաղր ու ծանակի առարկա է դարձել իր ազգանվան պատճառով։ Իմանալով այդ պատմությունը` Մելանյա Թրամփը տղային հրավիրել է Կոնգրես` նախագահի ելույթը լսելու։
Confirmed: Joshua Trump is the best Trump.
— ian bremmer (@ianbremmer) 6 февраля 2019 г.
(photo by @alexwongcw) pic.twitter.com/WxLt49kh4w
Սակայն պաշտոնական միջոցառմանը, երբ Դոնալդ Թրամփը խոսել է «Երկրի դրության մասին» ավանդական թենայով, երեխան քնել է։ Միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն քաղաքական գործիչները։ Հատուկ հրավերի է արժանացել 10–ամյա Գրեյս Էլայնը, որը հաղթահարել է քաղցկեղը։ Բայց երեկոյի հերոսը դարձել է Ջոշուա Թրամփը։ Քաղաքական գործիչների ֆոնին քնած Ջոշուայի լուսանկարն ակնթարթորեն տարածվել է սոցիալական ցանցերում և մեմ դարձել։
Այժմ տղային անվանում են Թրամփի «դեմ պայքարի հերոս»։
Joshua Trump, welcome to the resistance pic.twitter.com/kOJltEMykV
— M (@DJDOGPIC) 6 февраля 2019 г.
«Ջոշուա Թրամփ, բարի գալուստ ընդդիմադրություն», – Twitter–ում գրել է օգտատերերից մեկը։
«Ջոշուա Թրամփը միակ լավ Թրամփն է», – գրել է գրող Ջո Քասաբյանը։
Ջոշուան ոչ միայն դարձել է 13 հյուրերից մեկը, որոնք հատուկ հրավեր են ստացել նախագահից և նրա կնոջից, այլ նաև նվաճել է Ամերիկայի սերը։
Joshua Trump is the only good Trump. pic.twitter.com/AZXatGpHkl
— Joe Kassabian (@jkass99) 6 февраля 2019 г.