00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ դեսպանատան ռմբապաստարանի և ԱՄՆ–ի դեսպանի մասին. Կոպիրկինի անկեղծ զրույցը

© Sputnik / Asatur YesayantsПосол РФ в РА Сергей Копыркин во время семинара "О деятельности Российской Федерации в сфере содействия международному развитию" (30 января 2019). Еревaн
Посол РФ в РА Сергей Копыркин во время семинара О деятельности Российской Федерации в сфере содействия международному развитию (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները`արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ, պատասխանեցին Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային ֆակուլտետի և Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողների հարցերին։

Հանդիպումը կազմակերպվել է Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում` Sputnik ՄեդիUs նախագծի շրջանակում։ Ինտերակտիվ շփման ժամանակ ուսանողներն իրենց հետաքրքրող հարցեր են տվել, այդ թվում` անձնական բնույթի։

Դա փորձություն էր

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարուստ դիվանագիտական փորձ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Իր նախադիպլոմային պրակտիկան նա անցել է Կենտրոնական Աֆրիկայում` Կամերունում, որտեղ անցկացրել է հինգ ամիս։

«Հիշում եմ`նոր էի ժամանել, իջա ինքնաթիռից, հանդիպելով առաջին պաշտոնյային, հասկացա, որ ոչ մի բան չեմ կարող ասել։ Խելքով ամեն ինչ հասկանում ես, հոգեբանորեն բարդ է, շատ հոգեբանական խնդիրներ կան հաղթահարելու», – խոստովանեց դեսպանը` պատասխանելով ուսանողներից մեկի հարցին։

© Sputnik / Hayk PetrosyanՍերգեյ Կոպիրկին
ՌԴ դեսպանատան ռմբապաստարանի և ԱՄՆ–ի դեսպանի մասին. Կոպիրկինի անկեղծ զրույցը - Sputnik Արմենիա
Սերգեյ Կոպիրկին

Չնայած աֆրիկյան երկրներում դիվանագիտական ծառայությանը,Կոպիրկինի մոտ սնվելու հետ կապված խնդիրներ չեն առաջացել, նույնիսկ Ռուանդայում։ Այդ երկրներում կան եվրոպական խանութներ, իսկ բանջարեղենի շուկան ավելի առողջ է, քան նույն Եվրոպայում, որովհետև գյուղացիները փող չունեն քիմիական պարարտանյութերի համար։

Մի անգամ զավեշտալի իրավիճակ եղավ աֆրիկյան ճաշատեսակների հետ, բայց արդեն Մոսկվայում։ 1989 թ.–ին  Մոսկվա է ժամանել աֆրիկական երկրներից մեկի նախագահը, որին տեղավորել են կառավարական առանձնատանը։

«Նա խնդրեց, որ իր համար իրենց ավանդական ճաշատեսակներից ինչ-որ բան պատրաստեն ու պնդեց, որ ես ճաշեմ իրենց հետ։ Ինձ համար դա իսկական փորձություն էր, պետք էր տեսնել, թե ինչպիսի կարեկցությամբ էր ինձ նայում սպասարկող անձնակազմը», – ժպտալով ասաց Կոպիրկինը։

Ռմբապաստարան Երևանում և ԱՄՆ–ի դեսպանի հետ շփումը

Ռուս դեսպանի խոսքով` Երևանում Ռուսաստանի դեսպանատան շենքում ռմբապաստարան չկա։ Սակայն այն կա Լոնդոնի ռուսական դիվանագիտական ներկայացուցչության տարածքում և կառուցվել է պատերազմի տարիներին։

Իսկ Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանի հետ ՌԴ դեսպանի հարաբերությունները նորմալ են, որովհետև դիվանագետի առաքելությունն է նպաստել խնդիրների լուծմանը, այլ ոչ թե ստեղծմանը։

© Sputnik / Hayk PetrosyanՀայ–ռուսական սլավոնական համալսարանի ուսանողները` ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը
ՌԴ դեսպանատան ռմբապաստարանի և ԱՄՆ–ի դեսպանի մասին. Կոպիրկինի անկեղծ զրույցը - Sputnik Արմենիա
Հայ–ռուսական սլավոնական համալսարանի ուսանողները` ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը

«Դիվանագիտական փորձի բերումով շփվում ենք։ Երբ դեսպանը գալիս է որևէ երկիր, արարողակարգը նախատեսում է, որ հավատարմագրեր հանձնելուց հետո նա այցելի գործընկերներին», – ասաց Կոպիրկինը։

Դիվանագետները հանդիպում են տարբեր միջոցառումների, ընդունելությունների ժամանակ։ Դեսպանը նշեց, որ վաղուց էր հասկացել դիվանագետի գործունեության ամբողջ բարդությունը և իր համար այն միայն չի ասոցացվել ընդունելությունների, կոկտեյլների հետ։ Ուստի, հիասթափություններ չեն եղել։

«Ծանր աշխատանք է` սթրեսներով լեցուն։ Ամեն ինչ կախված է իրավիճակից, գտնվելու երկրից, առավել ևս, որ դիվանագիտական աշխատանքը բազմաբևեռ է։ Խոսքը գործնական աշխատանքների, մարդկանց կյանքի մասին է, և որքան ավելի սերտ է կապը, այնքան ավելի շատ են պահանջվում լուրջ հոգեբանական ջանքեր, սթրեսակայունություն», – ասաց Կոպիրկինը։

Այն հարցին, որ եթե ժամանակի մեքենա լիներ, ում հետ նա կուզեր շփվել, դեսպանը պատասխանեց` Ալեքսանդր 2–րդի օրոք ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավար, իշխան Ալեքսանդր Գորչակովի, Ռուսական կայսրության պետական գործիչ Պյոտր Ստոլիպինի և դուքս Ռիշելյեի հետ։

Ախ, այդ Աֆրիկան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ, խորհրդական Անդրեյ Շանինը Հայաստանում է արդեն հինգ ամիս, սակայն մինչև այդ երկու անգամ ծառայել է Աֆրիկայում։ ՀԱՀ երկրորդ գործուղման ժամանակ նրան հանձնարարել են զբաղվել Լեսոտոյի թագավորությամբ։ Այնտեղ չի եղել ոչ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություն, ոչ էլ նրա քաղաքացիներ։

«Լեսոտո կատարած ուղևորություններից մեկի ժամանակ ինձ առաջարկեցին ցույց տալ ԽՍՀՄ դեսպանատան շենքը, որն այնտեղ եղել է 70–ական թթ–ին։ Այնտեղ աշխատում էին երեք դիվանագետ, ներառյալ դեսպանը», – ուսանողների հետ հանդիպմանն ասաց Շանինը։

© Sputnik / Hayk PetrosyanԱնդրեյ Շանին
ՌԴ դեսպանատան ռմբապաստարանի և ԱՄՆ–ի դեսպանի մասին. Կոպիրկինի անկեղծ զրույցը - Sputnik Արմենիա
Անդրեյ Շանին

Նա ցանկացել է ծանոթանալ այդ մարդկանց հետ, որոնք մի ժամանակ աշխատել են այնտեղ, դա իր համար լավ փորձ կլիներ։

Ի տարբերություն ավագ ընկերների` Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի կցորդ Ալեքսանդր Գուչկովի համար Երևանն առաջին աշխատանքային փորձն է։

Նա Հայաստանում է 2018 թ.–ի հոկտեմբերից, սակայն մինչ այդ սովորել է Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանում։ Կյանքի այդ հատվածը նրա բնորոշմամբ «հետաքրքիր ժամանակ էր»։

© Sputnik / Hayk PetrosyanԱլեքսանդր Գուչկով
ՌԴ դեսպանատան ռմբապաստարանի և ԱՄՆ–ի դեսպանի մասին. Կոպիրկինի անկեղծ զրույցը - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գուչկով

Sputnik ՄեդիUs նախագիծը ենթադրում է ճանաչողական էքսկուրսիաներ գործակալություն ու մամուլի կենտրոնում ինտերակտիվ հանդիպումների անցկացում լայն լսարանի համար (դպրոցականներ, ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ մասնագետներ և այլն) ու տարբեր ոլորտի փորձագետների հետ։ Միջոցառումների ընթացքում տարբեր ոլորտների մասնագետները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց փորձն ու ձեռքբերումները, նաև պատասխանել իրենց սկսնակ գործընկերների հարցերին։ Sputnik ՄեդիUs նախագծի շնորհիվ հյուրերը կարող են տեղեկություն ստանալ իրենց ընտրած ոլորտի մասին։

Լրահոս
0