ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Համացանցում տեսանյութ է հրապարակվել Ստամբուլում տեղի ունեցած ողբերգությունից։
Այսօր Թուրքիայի մայրաքաղաքի Մալթեփե թաղամասում փլվել է վեց հարկ ունեցող շենք։
Քաղաքապետ Ալի Երլիկայան ասել է, որ շենքի երեք հարկերը ապօրինի էին։ Հայտնի է, որ տանը 12 ընտանիք էր ապրում և հնարավոր է` նրանք փլատակների տակ են մնացել։
Իշխանությունները ենթադրում են, որ փլատակների տակ կարող են տասնյակ մահացածներ լինել։
Այս պահին դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Փրկարարներն առայժմ մեկ մարդու մարմին են հայտնաբերել։