00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես ընկերներ եմ կորցրել». Օսիպյանը ցուցմունք տվեց «Սասնա ծռերի» գործով

© Sputnik / Aram NersesyanНачальник Полиции Армении Валерий Осипян беседует с журналистами (21 июня 2018). Еревaн
Начальник Полиции Армении Валерий Осипян беседует с журналистами (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանապետը դեմ է, որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեմ է, որ խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի: Այս մասին նա հայտարարեց այսօր դատական նիստի ժամանակ:

«Ես ընկերներ եմ կորցրել, եթե չլինեին իմ կորցրած ընկերները, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ: Յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»,- ասաց նա:

Նա պատմեց նաև ՊՊԾ գունդը զավթելու ժամանակ իր պատանդառության մանրամասները։

«2016 թվականի հուլիսի 17-ին, առավոտյան ժամը 5-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահից ստացա զանգ և տեղեկացա, որ մի խումբ զինված քաղաքացիներ զավթել են ՊՊԾ ոստիկանության գունդը։ Ես համաձայն չեմ այն խոսքի հետ, որ ասում են՝ գրավել են։ Գրավման դեպքում 35 հոգի 6 հոգու դեմ չի գնա և գրավի։ Նրանք ապօրինի զավթել են»,– ասաց նա։

Օսիպյանը պատմեց, որ անմիջապես մեկնել է ՊՊԾ գունդ, կապ է հաստատել Պավլիկ Մանուկյանի հետ և հորդորել, որ զենքը վայր դնեն։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը միացել է նրան և մտել են գնդի տարածք, փորձել են բացատրել, որ նրանց գործողություններն անթույլատրելի են։

Ущелье Лори, Армения - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» անդամ Թորոս Թորոսյանի կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա միակ որդին

«Մենք մերն էինք ասում, իրենք` իրենցը։ Ես հասկացա, որ բանակցություն անարդյունք է, փորձում էինք զոհերի ու վիրավորվների մասին տեղեկանալ, արդեն ուզում էինք վերադառնալ, Սեդրակը ռադիոկապը տեսավ, ձեռքը գցեց, թե պիտի տաս, ասեցի՝ չեմ տալիս, թե բա մենակ կապի միջոցը չի, դու էլ պիտի գաս, ինքնաձիգը պահեց վրաս, բոլորը պահեցին վրաս, հիմա կգյուլեմ քեզ ստեղ։ Հետևիցս ինքնաձիգով հարված էի ստանում գլխիս և մեջքիս, ուսադիրներս պոկեցին, հետագայում տեղեկացա, որ Աշոտն էր։ Իրենք հարվածելով, ես պաշտպանվելով մտանք գունդ, անցակետի միջանցքում նկատեցի, որ համակարգիչների դիմաց աշխատում է Վարուժան Ավետիսյանը, ասեցի՝ էս ի՞նչ եք անում, ասեցին՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ, հանգստի սենյակում մեր հետ միասին 8 ոստիկաններ կային, ոմանք ձեռնաշղթաներով, մյուսները մեկանգամյա օգտագործման պլաստամասե կանդալներով կապված, մի քանիսը նստած, մի քանիսը կանգնած, ինձ ու պարոն Եղիազարյանին էլ կանդալեցին»։

Օսիպյանը նշեց, որ իրեն հաջողվել է համոզել հեռախոսն իր մոտ թողնել, քանի որ ինքն դրսի ոստիկանների հետ կապող օղակն էր.

«Ինձ դրսից զանգեցին, հարցրեցին՝ Վանոյան Արթուրին տեսել եմ գնդի տարածքում, ասեցի՝ չեմ տեսել»։ Հետո խնդրել է թույլ տալ, որ գնա Վանոյանի աշխատասենյակ, որտեղ հայտնաբերել է վերջինիս դին։

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» առաջնորդի որդուն ազատ արձակեցին

«Բարձրանալով Վանոյանի աշխատասենյակ` մուտքից հասկացա՝ ինչ է կատարվել, նկատեցի պատի վրա ինքնաձիգի պարկուճներ։ Ինչքան քայլ էի անում, արյան հետքերը ավելանում էին, մոտենալով մուտքին, անմիջապես չկարողացա մտնել, ամբողջը արյուն էր, հաջողվեց մուտք գործել աշխատասենյակ, տեսա կապույտ վերմակով ինչ–որ բան է ծածկված, բարձրացրեցի, տեսա Արթուրն է անգիտակից վիճակում»,– պատմեց նա։

Օսիպյանը դին տեսնելուց հետո անկառավարելի է դարձել։

«Ես անկառավարելի դարձա, ասեցի՝ էս ի՞նչ եք անում, Պավլիկն էլ ասաց` էս ո՞վ ա, ո՞վ ա սպանել։ Ես զայրացա, սկսեցի քաշքշել, ինքը փորձում էր ինձ համոզել, հանգստացնել, ասում էր՝ որևէ մեկին առայժմ մի ասեք, ես էլ ասեցի` գյուլլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլլեք, պրծեք»,– դատարանում պատմեց նա։

Օսիպյան հիշեցրեց, որ իրենք մեկ շաբաթ մնացել են պատանդառության մեջ, հետո իրենց «փոխարինել» են լրագրողներով։

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այժմ կալանքի տակ են «Սասնա ծռերից» Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

2016թ-ի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվեցին լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Ոստիկանների սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներից Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին։

Լրահոս
0