«Երբ մենք խոսում ենք Լարսին այլընտրանք գտնելու կարևորության մասին, այդպիսի կարևորություն ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի համար չկա, քանի որ այդ երկու երկրներն էլ ունեն իրենց բեռներն արտաքին աշխարհին հասցնելու այլ տարբերակներ»,–ասում է Մելիքյանը։
Փորձագետը ընդգծում է, որ ամեն անգամ Լարսի հարցը քննարկելիս, Վրաստանում որոշակի հակահայ ալիք է առաջանում, քանի որ տեղի ընդդիմությունը շրջանառության մեջ է դնում այն վտանգավոր պնդումը, որ իբր Հայաստանի շահերից ելնելով Վրաստանի իշխանությունները ճանաչել են Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։
«Շատ կարևոր է, որ մինչև վրաց-ռուսական բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չբարձրաձայնեն Լարսի անցակետի այլընտրանքի մասին։ Գոնե այս փուլում Լարսի հարցը պետք է քննարկվի դիվանագիտական խողովակներով` Թբիլիսիի և Մոսկվայի հետ առանձին-առանձին։ Քանի որ մինչև օրս Լարսի անցակետի այլընտրանքի մասին Երևանի հայտարարությունները բարդացրել են գործընթացը»,–ասում է Ջոնի Մելիքյանը ։
Մելիքյան. «Լարսի անցակետի այլընտրանքի մասին հայտարարությունները բարդացրել են գործընթացը»
© Sputnik / Aram NersesyanДжонни Меликян во время видеомоста Тбилиси-Ереван, посвященному анализу перспектив армяно-грузинского сотрудничества
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Լարսի անցակետի խնդիրն արդիական է Հայաստանի համար, քանի որ Հայաստանի շահերը Վրաստանի և Ռուսաստանի շահերի հետ հազվադեպ են համընկնում։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Ջոնի Մելիքյան. «Լարսի անցակետի այլընտրանքի մասին Երևանի հայտարարությունները բարդացրել են գործընթացը»