ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշ անդամների։
Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից, ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին հյուրընկալվել են ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամ Մուշեղ Լալայանը, ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների փոխգործակցության հետագա զարգացման հարցերին: Երկուստեք կարևորվել է նմանատիպ հանդիպումների պարբերաբար կազմակերպման անհրաժեշտությունը: