ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երեկ` փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին երկրաշարժ է գրանցել։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Հաղորդագրության համաձայն` գրանցվել է հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: