ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը լքում է մեծ բռնցքամարտը։ Նա այս մասին հայտնել է Twitter–ի իր էջում։
2018 թվականի մայիսին կայացած իր վերջին մարտում նա երկրորդ ռաունդում զիջել էր աշխարհի նախկին չեմպիոն Գենադի Գոլովկինին։
«Ես հեռանում եմ բռնցքամարտից։ Շնորհակալություն Դոն Քինգին։ Ես դեռ շատ բան կարող եմ տալ այս մարզաձևին։ Ես չեմ ջահելանում։ Հիմա Դոն Քինգի շնորհիվ մարզիչ եմ աշխատելու», – գրել է Մարտիրոսյանը։
I am retired from boxing thanks to Don KING and everybody at Don KING.
— Vanes Martirosyan (@VanesBoxing) 4 февраля 2019 г.
I have much more to give to the sport I’m Not getting any younger I will be coaching boxing from now on Im retired from Fighting thanks Don.
«Սարսափ» մականունով բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ծնվել է Հայաստանում, բայց հանդես է եկել ԱՄՆ–ի դրոշով։ 32 տարեկան մարզիկը 41 մարտ է անցկացրել, որոնցից 36–ում հաղթել է (21–ը` նոկաուտով), չորսում` պարտվել, մեկ մարտ էլ ոչ–ոքի է ավարտել։