00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական Turan–ի խմբագրի հայաստանյան այցի արձագանքները. մենք ամաչելու բան ունե՞նք

© Photo : Facebook/Tevan J. PoghosyanШахин Гаджиев
Шахин Гаджиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԳՆ–ն, ստանալով համապատասխան հարցում, թույլտվություն է տրամադրել ադրբեջանցի լրագրող Շահին Հաջիևի` Turan գործակալության խմբագրի լրագրողական գործունեության իրականացմանը։ Հաջիևն արել է աշխատանքը, և, դատելով ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդագրություններից, արդեն տուն է վերադարձել։ Մեզ մոտ բարձրացել է տարակուսանքի հերթական ալիքը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը երեքշաբթի բացատրել է ադրբեջանցի լրագրող Շահին Հաջիևի` Turan գործակալության (այն ներկայացնում է իրեն որպես ընդդիմադիր ռեսուրս) խմբագրի աշխատանքային այցով հետաքրքրվողներին դրդապատճառները, որոնց հիման վրա թույլտվություն է տրվել։

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիրը Հայաստան եկել. ԱԳՆ–ի պատասխանը

««Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիեևի կողմից եղել է դիմում ԱԳՆ՝ հավատարմագրվելու և Հայաստանում լրագրողական գործունեություն ծավալելու համար: Բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո նրա խնդրանքը բավարարվել է, և նա իր մի խումբ լրագրողների հետ ժամանել է Հայաստան»,- ասել է Աննա Նաղդալյանը:

Հայ հասարակությունը բավական բուռն է արձագանքել այդ իրադարձությանը, և սոցիալական ցանցերում քննարկումները դեռ շարունակվում են։ Հասկանալի է, որ շարքային իրադարձությունը նվազագույն հետաքրքրություն անգամ չէր առաջացնի, եթե լրագրողը չլիներ Ադրբեջանից. հենց այդ հանգամանքն է ծնել վարկածների, գուշակությունների և խոսքի կատարողական վարպետության փորձերի տարափ` դավադրությունների տեսության լավագույն ավանդույթներով։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Ալիևի հետ հանդիպումներից հետո Փաշինյանը փոխել է Արցախի վերաբերյալ դիրքորոշումը. փորձագետ

Եթե լսել այդ ամենը, ստացվում է, որ լրտեսական դեսանտը ժամանել է հայկական հող։ Բայց լրտեսներով զբաղվում են ուրիշ գերատեսչությունում, ԱԳՆ–ն նրանց հետ գործ չունի, իսկ նրանք, ովքեր զբաղվում են, անկասկած գիտեն, թե ով է լրտեսը, իսկ ով` ոչ։ Բացի այդ, հազիվ թե լրտեսներն այդքան «կացինավարի» գործեն, ամեն դեպքում 21–ր դարն է, վաղ միջնադար չէ։

Հավանաբար Ադրբեջանում նույնպես տարակուսած են Հաջիևի ուղևորությամբ, այլապես Turan գործակալությունը հանդես չէր գա բացատրություններով` ասելով, որ առաջիկա տեսանյութերի և գրավոր ռեպորտաժների թեմաները կլինեն Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերը և իրավիճակը տարածաշրջանում։ Միաժամանակ գործակալությունը խնդրում է չխեղաթյուրել և չուռճացնել տեղեկությունները այդ ուղևորության նպատակների մասին։

Министр иностранных дел Зограб Мнацаканян во время церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մնացականյանը բացահայտեց Փաշինյանի «խիզախության» գաղտնիքը

Իրականում Հաջիևի գործուղումը կարելի է միայն ողջունել։ Մարդն իր գործն է անում, իսկ նրա աշխատանքը միշտ չէ, որ կապված է հարմարավետ խմբագրական աշխատասենյակում նստելու հետ, հարկ է լինում ձեռնարկել որոշակի գործողություններ, որոնք անշուշտ կառաջացնեն թյուրըմբռնում և տարակուսանք։ Իսկ ինչ ասել այն մասին, որ նման հանրային անձը կարող է լրտեսական գործառույթներ իրականցնել...

Մեկ այլ բան է, որ ըստ տրամաբանության, այդ իրադարձությանը պետք է հետևի հայ լրագրողների պատասխան այցը Ադրբեջան։ Իսկ ահա դա արդեն ավելի հետաքրքիր է։

Առաջին հերթին, հետաքրքիր է իմանալ` հայ լրագրողներին ընդհանրապես թույլ կտա՞ն մուտք գործել Ադրբեջան։ Կարող են թույլ չտալ երկու կարևոր պատճառներով։

Առաջինը` հայկական ազգանունը։ Ինչպես վերջերս ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, հայկական արմատներով մարդկանց թույլ չեն տալիս մուտք գործել Ադրբեջան. դա մերժման համար լիովին բավարար առիթ է։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018). - Sputnik Արմենիա
Կարմիր գիծ Արցախի հարցում. Կարասինն ուզում էր իմանալ Հայաստանի դիրքորոշո՞ւմը

Մյուս պատճառը կարող է այն լինել, որ հազիվ թե գտնվի հայ լրագրող, որը երբեք չի եղել Արցախում. նման մարդկանց նույնպես չեն թողնի, թեև, հնարավոր է, որ բացառություն էլ անեն, ի՞նչ իմանաս։

Երկրորդ, մեզ մոտ եկել է մի կայքի խմբագիր, որն Ադրբեջանում ընդդիմադիր է համարվում։ Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ եթե ուղևորություն կազմակերպվի Բաքու, կհավաքվեն նոր իշխանությանն ընդդիմադիր լրագրողներ, թե նրանք կներկայացնեն իշխանության բարձրախոսը համարվող ԶԼՄ–ները։ Այնպես չէ, որ այդ հարցի պատասխանը խիստ սկզբունքային է, բայց դրա հետ կապ ունի այն, թե ինչպիսի հակվածությամբ կմատուցվի տեղեկատվությունը հիպոթետիկ այցի արդյունքում։

Ընդհանրապես, Ադրբեջանից լրագրողների այցը չպետք է անհանգստություն առաջացնի, հակառակը։ Թող գան, զրուցեն քաղաքական գործիչների, փորձագետների, գործընկերների հետ, թող հետևություններ անեն սեփական դիտողությունների և տպավորությունների հիման վրա։ Դա ոչ միայն նորմալ է, այլ նույնիսկ շատ լավ է։

Ален Гевондян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ղևոնդյան.«Կողմերից ոչ մեկը փոխզիջման փիլիսոփայության կրող չէ, որ կարևոր թեզերից հետ քաշվի»

Քանի որ մենք ամաչելու բան չունենք և ինչ–որ բան թաքցնելու պատճառներ չկան. մեծ հավանականությամբ կարելի է գուշակել, թե ինչ կարծիք կկազմեն ադրբեջանցի լրագրողները` Հայաստանում շփվելով մարդկանց հետ։

Միգուցե նրանք շփվել են մարդկանց շատ նեղ շրջանի հետ, որոնց մենք բոլորս անուն առ անուն գիտենք. այդ դեպքում ուրիշ բան։ Բայց, առաջին հերթին, այդ դեպքում ադրբեջանցի գործընկերները պետք է հիանալի հասկանան, որ ստացել են բոլորվին խեղաթյուրված պատկեր։

Երկրորդ, նույնիսկ այդ դեպքում մենք ամաչելու բան չունենք. առանձին անհատները չեն որոշում հասարակական կարծիքը։

Լրահոս
0