2015-ին ընդունված Հարկային օրենսդրության կիրառությունը հետագայում առաջ բերեց մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնք ծագեցին օրենսդրության գործնական կիրառության արդյունքում: Դրա համար շատ կարևոր էր, որպեսզի հանրային քննարկման ներկայացված փոփոխությունների փաթեթի մշակման գործընթացին մասնակցեն գործարար մասնավոր հատվածն ու այն բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնք ներկայացնում են ՓՄՁ և խոշոր հարկ վճարողների շահերը:
Օրենսդրությունը պետք է լինի մաքսիմալ պարզ ու հստակ, ընթեռնելի ու կիրառելի: Այն պետք է խթանի բիզնեսը, մեղմի դժվարություններն ու ապահովի հավասար դաշտում գործելու մեխանիզմները: