00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ուժեղանում է ներիշխանական պայքարը. քաղտեխնոլոգ

© Sputnik / Asatur YesayantsВиген Акопян
Виген Акопян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարբեր խմբավորումներ փորձում են վերահսկել երկրի ռազմավարական գերատեսչությունները։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Իշխանության ներսում, տարբեր ազդեցության խմբավորումների միջև լուրջ պայքար է ընթանում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Այն ոլորտները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, որոնք պատասխանատու են ֆինանսական կայունության, ֆինանսաբյուջետային հոսքերի վերահսկման և անվտանգության համար, վստահվեցին մարդկանց, որոնք ոչ թե հեղափոխության մասնակիցներ էին, այլ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ և պրոֆեսիոնալներ», – ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ նկատի ունի ՊԵԿ–ը, Ֆինանսների նախարարությունը, ԿԲ–ն, անվտանգության և պաշտպանության համակարգը. «Այս ոլորտները հեղեղված չեն անփորձ կադրերով, այսինքն Նիկոլ Փաշինյանի համար էքսպերիմենտից դուրս ոլորտներ են»։

Նրա կարծիքով՝ սա բավականին արդարացված մոտեցում է և քիչ ռիսկային։

Активисты на заблокированной площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Տնտեսական հեղափոխությունը» մնում է հայտարարությունների մակարդակում. Հակոբյան

Ըստ քաղտեխնոլոգի` մնացած ոլորտներում, որոնք օպերատիվ առումով խնդիրներ չունեին, ղեկավար նշանակվեցին մարդիկ, որոնք անփորձ էին, և այդ ոլորտները փաստացի դարձան «էքսպերիմենտալ զոնա»։

Քաղտեխնոլոգը նշեց, որ կառավարություն ձևավորելիս Նիկոլ Փաշինյանը փորձել է բավարարել հեղափոխությանը մասնակցած բոլորի պահանջները, որոնք ինչ–որ չափով մասնաբաժին են ունեցել հեղափոխության մեջ. «Իսկ նրանք շատ բազմազան են եղել՝ թե՛ ՔՊ–ականներ, թե՛ հանրային սեկտորի ներկայացուցիչներ, հիմնականում` Սորոսի հիմնադրամից, նաև Քլինտոնի հիմնադրամից ֆինանսավորվողներ»։

«Իշխանության ներսում, տարբեր ազդեցության խմբավորումների միջև լուրջ պայքար է սկսվել։ Այս առանձնակի ուշադրությունը, օրինակ` ՊԵԿ–ի և Ֆինասների նախարարության նկատմամբ, պայմանավորված են նրանով, որ սորոսածին որոշ խմբավորումներ փորձում են վերահսկողության տակ պահել այն ոլորտները, որոնք ֆինանսական հոսքերն են ապահովում», – նշեց Հակոբյանը։

Տարբեր առիթներ են օգտագործվում` սկսած պարգևատրումներից (թեև այնտեղ հարցեր կան), փորձում են կասկածի տակ դնել այն մարդկանց, որոնց նշանակել է ինքը` Փաշինյանը, ու որոնք ինչ–որ խմբավորումների մեջ չեն մտնում։

Հակոբյանը համարում է, որ այդ ֆոնին պատահական չէ նաև «Սորոսի» հաղորդագրությունը Twitter–ում։

«Չի բացառվում, որ սա տեղի ունեցող գործընթացներում նոր ռեսուրսներ գրավելու փորձ է», – նշեց Հակոբյանը։

Այդ խմբավորումների ներկայացուցիչները պարբերաբար փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել այս կամ այն հարցից։ Օրհներգի հարցը, Հակոբյանի կարծիքով, նման մանիպուլյացիաներից մեկն է։

Լրահոս
0