ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Կրճատումների ալիքը հասել է մարզպետարաններ: Որոշում է կայացվել կրճատել ոչ միայն միջին օղակի աշխատակիցներին, այլև պակասեցնել փոխմարզպետների թիվը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Ներկայիս երեքի փոխարեն յուրաքանչյուր մարզպետ կունենա մեկ տեղակալ»,– նշված է հոդվածում:
Թերթը հիշեցնում է, որ մարզպետների տեղակալների թիվը կտրուկ ավելացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, երբ կոալիցիոն գործընկերներ ՕԵԿ-ին կամ ՀՅԴ-ն պետք էր ապահովել փոխմարզպետի պաշտոնով:
Ըստ պարբերականի` մարզպետարանները կարելի է ընդհանրապես լուծարել, որովհետև դրանք բացարձակ անգործության են մատնված: