00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բամբասանք է. Զարուհի Մեջլումյանը հերքում է իր աշխատանքից ազատման մասին լուրերը

© Photo : Facebook/ Zaruhi MejlumyanЗаруи Меджлумян
Заруи Меджлумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում Զարուհի Մեջլումյանը հերքեց տեղեկությունը` այն որակելով բամբասանք։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը հերքում է ԶԼՄ–ներում հրապարակված տեղեկությունը` իր աշխատանքից ազատման մասին։

Ավելի վաղ hraparak.am–ը` հղում անելով սեփական աղբյուրին գրել էր, որ վերջին շրջանում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրի հետ կապված սոցցանցերում բարձրացված աղմուկի ժամանակ անվերջ շեշտվում էր նրա կնոջ` Զարուհի Մեջլումյանի կարգավիճակը։

«Ըստ մեր աղբյուրների` դա է պատճառ դարձել աշխատանքից ազատվելու դիմում գրելու համար»,– գրում է կայքը:

Заруи Меджлумян - Sputnik Արմենիա
Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կինն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»

Sputnik Արմենիայի հետ զրույցում Զարուհի Մեջլումյանը հերքեց տեղեկությունը` այն որակելով բամբասանք։

Հիշեցնենք` 1996թ–ին սպանվել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 1975թ–ին ծնված Իոսիֆ Աղաջանովը։ Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցուն` Մհեր Ենոքյանին ու նրա եղբոր դասընկերոջը`Արամ Հարությունյանին։

Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է. «Մարդ ենք սպանել» ու նաև որոշ մանրամասներ պատմում այդ սպանությունից։

Արամ Հարությունյանն ի սկզբանե ընդունել է մեղքը` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Նա արդեն սպառել է պատժաչափն ու, ըստ որոշ լուրերի, հեռացել է Հայաստանից։

Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Գործին կցված փաստացի ապացույցները վարույթի ավարտից հետո ոչնչացվել են։

Լրահոս
0