00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանն ամեն ինչ կորոշի. Հայաստանի կինոկենտրոնը մտադիր չէ փող տալ հացադուլ անող ռեժիսորին

© Sputnik / Aram NersesyanШушаник Мирзаханян
Шушаник Мирзаханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավարը կարծում է, որ միայն դատարանը կարող է լուծել ռեժիսոր Հովհաննես Գալստյանի` արդեն մի քանի ամիս ձգձգվող «Տատիկիս վարսերը» ֆիլմի հետ կապված խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Հայաստանի ազգային կինոկենտրոնն առանց դատարանի որոշման ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի հետ կապված որևէ գործողություն չի ձեռնարկի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը։

2018 թվականի վերջին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը նոր կանոնադրություն է հաստատել և խզել ֆիլմի ֆինանսավորման վերաբերյալ նախկինում ստանձնած պարտավորությունը։

Ованнес Галстян - Sputnik Արմենիա
Մակունցը պետք է հրապարակի ձայնագրությունը. Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել

Ի նշան բողոքի Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ին հացադուլ էր հայտարարել։ Սակայն դեկտեմբերի 12-ին Մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցի և Գալստյանի հանդիպումը, որից հետո նա դադարեցրեց հացադուլը, իսկ գերատեսչության ղեկավարը, նրա հավաստիացմամբ, հրահանգել էր նրա հաշվին փոխանցել նկարահանումների համար պահանջվող գումարը։ 2019 թվականի փետրվարի 4-ին ռեժիսորը դարձյալ հացադուլ հայտարարեց` պահանջելով տրամադրել խոստացված միջոցները նկարահանումները շարունակելու համար։ Նա նաև հայտարարեց, որ կինոկենտրոնը մտադրված է ձգձգում դատական գործընթացը։

Միևնույն ժամանակ Միրզախանյանը հավաստիացնում է, որ որևէ գրավոր կարգադրություն չի ստացել մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցից ֆիլմի ֆինանսավորումը շարունակելու համար։ Ավելին` նրա խոսքով, այնպիսի փաստաթուղթ չկա, որը կպարտադրեր կինոկենտրոնին 88 մլն դրամ հատկացնել ֆիլմի համար, ինչպես պնդում է ռեժիսորը։ Միրզախանյանը հաստատում է, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է եղել, սակայն որևէ արձանագրություն կինոկենտրոնն այդ նիստից չի ստացել։ Ավելին`Գալստյանի հետ պայմանագրի ավարտից հետո գերատեսչությունը մտադիր էր դատարան դիմել, քանի որ խոստացված ֆիլմն այդպես էլ չի նկարահանվել։

«Սակայն նա մեզնից առաջ անցավ և առաջինը դատարան դիմեց։ Մենք մտադիր չէինք հետաձգել դատական նիստը։ Պարզապես կինոկենտրոնը հայցադիմում չի ստացել, հետևաբար, չէր կարող ծանոթանալ բովանդակությանը, և դատարանը դա հաշվի է առել։ Հուսով եմ, որ դատարանը կհետաքննի գործի բոլոր մանրամասները և կպատասխանի բոլոր անհասկանալի հարցերին, ընդհուպ մինչև 5 մլն դրամը, որը Գալստյանն իբրև թե տվել է Արմեն Ամիրյանին, որի հետ ի դեպ, ռեժիսորը սերտ կապեր է ունեցել», – ընդգծեց կինոկենտրոնի ղեկավարը։

Болгарский продюссер Виталий Шаркович на пресс-конференции режиссера Ованнеса Галстяна - Sputnik Արմենիա
Հացադուլ, նամակ Փաշինյանին, զանգ քարտուղարուհուց. «Տատիկիս վարսերի» սկանդալը թեժանում է

Միրզախանյանը նշեց, որ Գալստյանի հետ անձնական խնդիրներ չունի։ Նրա խոսքով` ռեժիսորին դուր չի գալիս կինոկենտրոնում իր ներդրած կառավարման համակարգը, որտեղ ամբողջությամբ վերացվել են կոռուպցիոն ռիսկերը։ Այդ համատեքստում նա հիշեցրեց Գալստյանի նախորդ` «Մետամորֆոզները» ֆիլմի պատմությունը, որի համար կինոկենտրոնը 93 մլն դրամ էր հատկացրել, սակայն ֆիլմն այդպես էլ չի նկարահանվել։ Միրզախանյանը չբացառեց, որ հենց դա է պատճառ դարձել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը սառեցնելու համար։

Նշենք, որ Parallels Film Production ընկերությունը, որը գլխավորում է Հովհաննես Գալստյանը, պետք է նկարեր «Տատիկիս վարսերը» գեղարվեստական կինոնկարը։ Այդ ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի առաջին համատեղ նախագիծն է։ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ֆիլմի ֆինանսավորման համար պետք է հատկացներ 88 միլիոն դրամ։ Դրանից տրամադրվել է ընդամենը 23 միլիոնը։ Սակայն 2017թ.–ի ապրիլին Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գալստյանից խնդրել է հինգ միլիոն դրամ։ Այդ միջոցները պետք է տրամադրվեին Կաննի կինոփառատոնին հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպելուն։ 2018թ.–ի սկզբին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրությունը և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը` կապված ֆիլմի ֆինանսավորման հետ։

Լրահոս
0