ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 27-ամյա երիտասարդ է մահացել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, երեկ՝ փետրվարի 3-ին, ժամը 23:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Ֆորա» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին, այնուհետև գովազդային վահանակին և շրջվել:
Փրկարարներն ուղևորին՝ 1992 թ.-ին ծնված Դ. Մ.-ին մոտեցրել են դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաներից մեկին: Նրան տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, սակայն վերջինը արդեն վերջինս մահացած է եղել:
Ուղևորը՝ Դ. Կ.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել է, իսկ վարորդը տեղափոխվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենան: