ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան Instagram–ում բլից հարց ու պատասխան է կազմակերպել։
Նա խնդրել է իրեն ամենատարբեր հարցեր ուղղել, որոնց պատասխանել է սթորիզում (այդ բաժնում հրապարակված գրառումները 24 ժամ հետ ջնջվում են)։
Հարցերից մեկը վերաբերել է այն երիտասարդին, որի հետ վերջերս հաճախ են տեսնում գեղեցկուհուն։
Վարդան խոստովանել է, որ «Միստր Ա»–ն (այդպես է Վարդան նրան կոչում) իրեն արդեն ամուսնության առաջարկ է արել։
«Ես նշանված եմ», – երկրպագուներին հուզող հարցին պատասխանել է պարուհին։
Վարդան խոստովանել է նաև, որ սիրեցյալի հետ կապրի միայն պաշտոնական հարսանիքից հետո։ Իսկ նրա անունը գաղտնի է պահում։ Միակ բանը, որ հայտնել է երգչուհին. «Նա հայ չէ, բայց դա հստակ չէ»։
Ավելի վաղ Վարդան իր էջում սիրեցյալի հետ ռոմանտիկ լուսանկար էր հրապարակել և լուսանկարին կից գրել. «Իմ առաջին ճշմարիտ սիրավեպը»։ Երկրպագուներին լուսանկարը շատ էր դուր եկել, նրանք նշել էին, որ զույգն իսկապես գեղեցիկ է։