00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զիբիլիքսի» գործով դատապարտվեցին Արաբկիրի նախկին թաղապետն ու «ՍԱՍ»–ի տնօրենը

Բաժանորդագրվել
Աղմկահարույց քրեական գործով կայացվեց առաջին որոշումը։ Մայր գործով նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործով դատավարությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց։ Դատարանը որոշեց բոլոր մեղադրյալներին դատապարտել տուգանքի։

2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի ընտրական շտաբի պետ, Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը ստիպված կլինեն յուրաքանչյուրը 2 միլիոն 500 հազար դրամի տուգանք վճարել։ Շտաբի անդամներ Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գևորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը` 2 միլիոն 300 հազար, իսկ Հեղինե Փոքրարյանը` 2 միլիոն 250 հազար դրամ։

Человек, считающий деньги - Sputnik Արմենիա
11 անձի մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններին կաշառք բաժանելու համար

Դատարանը փաստորեն ապացուցված համարեց առաջադրված մեղադրանքները, որոնց համաձայն` Հրայր Անտոնյանն ու Ստեփան Սահակյանը 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում նախնական համաձայնությամբ, իրենց համախոհների օժանդակությամբ կաշառել են ընտրողներին` Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ–ի օգտին քվեարկելու համար:

Գործով անցնող բոլոր ամբաստանյալները դատարանում ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված կարգով:

Ի դեպ, մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը նախապես միջնորդել էր Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանին ու «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Բայց դատարանը նրանց նկատմամբ որոշեց տուգանք կիրառել։

Հիշեցնենք` 2017թ–ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքն իրավապահներին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում էին, որ ՀՀԿ–ն ընտրակաշառք է բաժանել։

Ըստ ԵԼՔ-ի՝ մոտ 30-էջանոց նյութերը հանվել էին Տարոն Մարգարյանի`Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամանից։ Թղթերում մանրամասն նշված էր, թե որ ընտրողներին որքան կաշառք է փոխանցվել և ում միջոցով։ Ցանցում ներգրավված են եղել նաև «ՍԱՍ» սուպերմարկետների աշխատակիցները։

«Ելքի» պնդմամբ` ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաև իրավապահները։ Հայտնաբերված թղթերից մեկը ՀՀԿ շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից։ Դրանում նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչումները, պաշտոններն ու բերած ձայների քանակը։

Հարուցված քրեական գործը 2017-ի հուլիսին կարճվել էր հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

«Ելքը» բողոքարկել էր ՀՔԾ-ի որոշումը, որի հիման վրա 2019թ–ի հունվարին, դատարանի որոշմամբ վարույթը կարճելու որոշումը վերացվել էր, գործն ուղարկվել էր ՀՔԾ` նոր քննության։

Գործի այլ դրվագներով նախաքննությունը դեռ շարունակվում է:

Լրահոս
0