00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երաշխիքներ են պետք. ինչի՞ մասին կխոսեն Փաշինյանն ու Ռոհանին Իրանում

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Никол Пашинян встретился с президентом Ирана Хасаном Роухани (25 сентября 2018). Нью-Йорк
Премьер-министр Никол Пашинян встретился с президентом Ирана Хасаном Роухани (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխանափոխությունից հետո Հայաստանում դիրքորոշումներ ճշտելու անհրաժեշտություն է առաջացել։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Իրանը փորձում է Հայաստանից երաշխիքներ ստանալ համագործակցությունը շարունակելու համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Արտյոմ Տոնոյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գալիք այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում հայ համայնքի հետ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ փետրվարի 27–ին մեկնելու է Իրան։

«Կողմերը ևս մեկ անգամ կանդրադառնան երկու երկրների քաղաքական հարաբերություններին, որոնք ավանդաբար բարձր են եղել, և թավշյա հեղափոխությունից հետո դրանց մակարդակը հաստատելու անհրաժեշտություն է ծագել», – ասաց Տոնոյանը։

Երկրները կփորձեն նաև ընդլայնել տնտեսական համագործակցությունը։ Այդ թեման նման բարձր մակարդակում հիմա անհրաժեշտ է քննարկել, քան երբևէ` հաշվի առնելով Իրանի շուրջ ընթացող տարածաշրջանային գործընթացները։

Անցյալում Իրանը Հայաստանի հարցում որոշակի երաշխիքներ ուներ, կողմերն ակտիվորեն համագործակցում էին 2011-2013թթ–ին` Թեհրանի դեմ պատժամիջոցների թեժ շրջանում։

Премьер-министр Армении Никол Пашинян во время принятия присяги (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրան

«Այժմ իրավիճակը կրկնվում է, հնարավոր է` Իրանի համար իրավիճակը նույնիսկ ավելի բարդ է։ Հայաստանում իշխանության են անցել նոր ուժեր (Իրանում էլ փոխվել է նախագահը), ճշտումների անհրաժեշտություն կա», – ասաց Տոնոյանը։

Իրանը, բնականաբար, կցանկանա որոշակի երաշխիքներ ստանալ, բայց հայկական կողմը, իհարկե, ունի իր հարցերն ու օրակարգը։

«Վստահ եմ, որ այդ հարցերը կբարձրացվեն այն տրամադրվածությամբ, որ արդյունքում շահեն երկու կողմերը», – ասաց Տոնոյանը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը հոկտեմբերի վերջին Երևան կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել էր Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ցանկության մասին, քանի որ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրերից։

Ինչ վերաբերում է հնարավոր երկկողմ նախագծերին, Տոնոյանը նշեց, որ տնտեսագետների կարծիքով կարևոր է մոտ ապագայում արագացնել Հայաստան–Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը։ Դա թույլ կտա ավելի շատ գազ ստանալ Իրանից էլեկտրաէներգիայի դիմաց։

«Դա ևս մի անգամ ցույց կտա երկկողմ հարաբերությունների առկա ներուժը, մասնավորապես` տնտեսական և էներգետիկ ոլորտում», – ասաց Տոնոյանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել են էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները, Հայաստան–Իրան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը պետք է ավարտվի 2018թ–ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունը կազմում է ՀՀ արտաքին առևտրի 4-5 տոկոսը։ 2017թ–ին կազմել է 263 միլիոն դոլար։ Հայաստանից արտահանումը կազմել է 30,5 միլիոն դոլար։ Մեծ մասը էլեկտրաէներգիան է (մոտ 25 միլիոն դոլար) և ոչխարի միսը (մոտ 2,7 միլիոն դոլար)։

Լրահոս
0