00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիրակոսյանի ատելիեն. ինչպես Հորդանանի Ակաբա քաղաքում հայ նկարչի անունով փողոց հայտնվեց

Բաժանորդագրվել
Հորդանանի հայ համայնքն այսօր մեծ չէ`մի քանի հազար մարդ, սակայն այս փոքր համայնքում էլ կան ընտանիքներ, որոնք իրենց աշխատանքի և ունակությունների շնորհիվ հայտնի են դարձել տեղի բնակչության շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի –Sputnik. Հորդանանի հարավում գտնվող Ակաբա քաղաքում կա ալ–Զախարան անունով փողոց, սակայն տեղացիները, այդ թվում` տաքսու վարորդներն ու ոստիկանները, չգիտեն դրա անվանումը։ Բոլորին այդ փողոցը հայտնի է «Ֆոտո Հակոբ» անունով։ Հենց այստեղ արդեն մոտ 70 տարի գործում է Կիրակոսյանների ընտանիքին պատկանող լուսանկարչական արհեստանոցը, գրում է Asbarez թերթը։

Արհեստանոցի այսօրվա տերերն են հարազատ եղբայրներ Հակոբը, Րաֆֆին և նրանց հորեղբորորդի Լևոնը։ Հեռավոր 1950 թվականին այս բիզնեսը հիմնել է նրանց պապը` Հակոբ Կիրակոսյանը։

Ара Гюлер - Sputnik Արմենիա
Գյուլերի հայկական աչքը. Ստամբուլն` առանց սուլթանական շքեղության

Ծնվել է նա 1915 թվականին Թուրքիայում, Հայոց ցեղասպանության ժամանակ։ Վաղ հասակում տղան հայտնվել է Լիբանանի մանկատանը։ 15 տարեկանում, լքելով մանկատունը, աշխատանքի էր տեղավորվել Բեյրութի Kodak խանութում`որպես վարպետի օգնական։

Սկզբում նա յուրացնում է այդ գործի հիմունքները, այնուհետև բոլոր նրբությունները։ Տղային շատ էին դուր գալիս սև ու սպիտակ լուսանկարները, նա հաճախ բնապատկերներ էր լուսանկարում։ Ու այնքան սիրեց այդ գործը, որ սկսեց լուսանկարչությամբ զբաղվել արդեն պրոֆեսիոնալ մակարդակով։

Ավելի ուշ Հակոբը Լիբանանից հեռանում է նոր արկածներ կամ գուցե ավելի լավ կյանք որոնելու։ Սիրիայով հասնում է Իրաք, այնուհետև Իրան, ապա հաստատվում Հորդանանում։

Այն տարիներին Ակաբայում տեղակայված էին բրիտանական զորքերը։ Հակոբը համալրեց նրա շարքերը ու դարձավ ռազմական լուսանկարիչ։ Այսպես, 40-ականներին նա վերջնականապես հաստատվեց Ակաբայում։ Ակաբան փոքր քաղաք էր, որտեղ մոտ մեկ տասնյակ ընտանիք էր բնակվում։

1948 թվականին Հակոբն ամուսնացավ Արշալույս անունով երիտասարդ հայուհու հետ։ Նրա ծնողներին ևս հաջողվել էր փրկվել Ցեղասպանությունից և ավելի ուշ հաստատվել Ամմանում։

Հակոբն ու Արշալույսը լույս աշխարհ բերեցին 4 երեխա` երկու որդի և երկու դուստր։ Այն ժամանակ նրանք Ակաբեյի միակ հայ ընտանիքն էին։ Բայց դա չէր խանգարում նրանց պահպանել հայկական ավանդույթները ու մոռացության չտալ մայրենի լեզուն։

Ի դեպ, Հակոբի թոռները ևս հիանալի խոսում են հայերեն։

«Թեև Ակաբեյում ո՛չ հայկական դպրոց կար, ո՛չ հայկական եկեղեցի, մեր ընտանիքները ջանում էին, որ տանը մենք խոսենք մայրենիով և սովորենք հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը`մեր ինքնությունը պահպանելու համար», – ասում է 27 տարեկան Րաֆֆին։

Րաֆֆիի հայրը (Հակոբի ավագ որդին) և նրա հորեղբայր Լևոնը աշխատում էին լուսանկարչական արհեստանոցում` օգնելով հորը զարգացնել ընտանեկան բիզնեսը և ջանալով դառնալ քաղաքի լավագույն լուսանկարիչները։

Фотограф Давид Акопян на фотофестивале в Астане, Казахстан - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են լուսանկարիչ Հակոբյանին այդքան սիրում Ղազախստանում

Այսօր բիզնեսը կառավարում են Րաֆֆին, նրա ավագ եղբայրն ու նրանց հորեղբոր որդին` Լևոնը, նրանց հայրերն արդեն թոշակառու են, բայց, միևնույնն է, ամեն օր մի քանի ժամով այցելում են խանութ`իմանալու համար, թե ինչպես են ընթանում գործերը։

Ի դեպ, Հակոբ պապին հաջողվել է ոչ միայն իր գործը հիմնել այս երկրում, այլև դառնալ Հորդանանի թագավոր Հուսեյն իբն Թալալի (ներկայիս թագավորի հայրը) անձնական լուսանկարիչը։ Թեև Կիրակոսյաններն այսօր թագավորի անձնական լուսանկարիչները չեն, սակայն  ընտանիքն արտոնագիր և իրավունք ունի լուսանկարելու թագավորին Ակաբա այցելելու ժամանակ։

Բացի այդ նրանք քաղաքի միակ լուսանկարիչներն են, ովքեր իրավունք ունեն Ակաբայում աերոլուսանկարներ անել, ինչպես նաև լուսանկարել նավահանգիստը, հյուրանոցներն ու գործարանները։

Եվս մեկ հետաքրքիր դետալ. համացանցում հայկական խանութից քիչ հեռու գտնվող հյուրանոցները նշվում են որպես «Ֆոտո Հակոբ» արհեստանոցի մերձակայքում գտնվող հյուրանոցներ։ Այսպիսով, հայկական լուսանկարչական արհեստանոցն արդեն հորդանանյան քաղաքի տեսարժան վայրերից մեկն է դարձել։ Իսկ Հակոբ Կիրակոսյանի ընտանիքը հայտնի է տեղի ամբողջ բնակչության շրջանում։

Հորդանանի հայերի մեծամասնությունը Հայոց ցեղասպանության տարիներին թուրքական յաթաղանից մազապուրծ եղածների սերունդներն են։ Նրանք արտաքսվել էին Թուրքիայից, փախել Սիրիա, այնտեղից էլ տեղափոխվել Հորդանան։

1930-1946 թվականներին այստեղ շուրջ 6 հազար հայ էր բնակվում։ 1948 թվականին տեղի ունեցած արաբա–իսրայելական պատերազմից հետո Պեղեստինից էմիգրանտների նոր ալիքի հետևանքով Հորդանանի հայ համայնքնը մոտ 10 հազար մարդով ավելացավ։

Սակայն, 1950-ականներից սկսած և հատկապես 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո, Հորդանանն ականատես եղավ հայերի մեծ արտահոսքի դեպի Ավստրալիա,Կանադա և ԱՄՆ։ Այս միտումը պահպանվեց նաև 1970-ականներին։

Այսօր Հորդանանի հայ համայնքում 5 հազար մարդ կա, որոնցից 2 հազարը սիրիացի փախստականներ են։

Լրահոս
0