ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, փետրվարի 2-ին, ժամը 20:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» մակնիշի (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1970 թ.) և «BMW 3» մակնիշի (վարորդ՝ Ռ. Դ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Ա. (ծնված 1977 թ.) և Ա. (ծնված 2013 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ: Վարորդը՝ Ս. Գ.-ն, հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Ա. և Ա. Գ.-երի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: