00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ 3 պատգամավորներն Արամ Ա կաթողիկոսին առաջարկել են փոխարինել Գարեգին Բ–ին. «168 ժամ»

© Sputnik / Asatur YesayantsВице-спикеры Лена Назарян и Ален Симонян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Вице-спикеры Лена Назарян и Ален Симонян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թերթը պարզել է, թե ինչու էին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանն անցյալ տարվա ամռանը մեկնել Լիբանան։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը 2018թ. օգոստոսին մի քանի օրով այցելել էին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Այնտեղ նրանք մոտ երեք տասնյակ հանդիպումներ էին ունեցել հայկական և լիբանանյան կուսակցությունների առաջնորդների, հայ պատգամավորների, Բեյրութի մարզպետի, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամների, հայ և լիբանանցի գործարարների, Լիբանանի նախագահի գլխավոր խորհրդականի, ինչպես նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ:

Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների՝ նրանք Բեյրութում քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության», Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության, ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր: Իսկ հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այց ունեցավ Բեյրութ՝ մասնակցելու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին։

«168 ժամը գրում է, որ ըստ լիբանանյան աղբյուրների՝ իրականում երկօրյա այցի բուն նպատակը Կաթողիկոսի ձեռնադրման հետ կապված այցելությունն էր, պաշտոնական այց չէր, պարզապես Լիբանանի իշխանությունները հաշվի առնելով ՀՀ-ից բարձրաստիճան պաշտոնյայի՝ վարչապետի աշխատանքային այցը, որոշ հանդիպումներ կազմակերպեցին Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ։

Ալեն Սիմոնյանը ևս ընդգրկված էր վարչապետի պատվիրակության կազմում։

«Բեյրության մեր հավաստի աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Սիմոնյանը, Լ. Նազարյանը և Փաշինյանի աներձագ Հ. Հակոբյանն այցի ընթացքում կոնկրետ «մեսիջ» են հասցրել Կաթողիկոսին՝ փորձելով մի հարցի շուրջ շոշափել նրա տրամադրությունները»,– նշված է հոդվածում։

Ситуация в Эчмиадзине (15 декабря 2018) - Sputnik Արմենիա
Կաթողիկոսի կողմնակիցների և հակառակորդների միջև բախում է տեղի ունեցել Էջմիածնում. տեսանյութ

Հաշվի առնելով Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի դեմ մի խումբ քաղաքացիների, այդ թվում՝ որոշ հոգևորականների կողմից կազմակերպվող և ծավալվող բողոքի ակցիաները, որով պահանջում են նրա հրաժարականը, ՀՀ-ից երեք պատգամավորները Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին առաջարկել են գալ և փոխարինել Գարեգին Երկրորդին։ Այսինքն՝ «հեղափոխություն» իրականացնել նաև եկեղեցում։

«Թերևս, այս «թավշյա» իշխանությունների նման հեռահար մտադրությամբ էր պայմանավորված ոստիկանության անգործությունը Գարեգին Երկրորդի և Եկեղեցու դեմ կատարվող ագրեսիվ բողոքի ակցիաների ընթացքում։ Ոստիկանությունը, ինչպես հիշում եք, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ նույնիսկ որևէ քայլ չկատարեց նաև այն ժամանակ, երբ Մայր Աթոռի շենք մտած մի խումբ քաղաքացիներ այն վերածել էին ճաշարանի…»,– գրում է պարբերականը։

Թերթը հիշեցնում է, որ լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչո՞ւ նրանց դուրս չեն բերում Մայր Աթոռի շենքից, որտեղ պատրաստվում էին վրաններ տեղադրել և գիշերել, ոստիկանությունից պատասխանել էին՝ «Վրանով հավաք անցկացնելը հավաքների ազատության իրավունքի իրացման օրենքով չարգելված եղանակ է, ուստի ոստիկանությունը վրան տեղադրելու հիմքով հավաքի իրավունքի միջամտություն չի դրսևորելու»։

Премьер-министр Армении Никол Пашинян и католикос Гарегин II во время официального открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են. ինչի՞ մասին են խոսել նրանք

Ինչևէ, «168 Ժամի» նույն աղբյուրների հավաստմամբ՝ Արամ Ա Կաթողիկոսը մերժել է Փաշինյանի «ուղերձ»-առաջարկը։ Ըստ նույն աղբյուրների՝ այդ մասին Փաշինյանը հետագայում Բեյրութում նաև անձամբ է զրուցել Կաթողիկոսի հետ։

Երեկ թերթն այս մասին փորձել է զրուցել Ա. Սիմոնյանի, Լ. Նազարյանի և Հ. Հակոբյանի հետ։ Ա. Սիմոնյանի հետ չեն կարողացել խոսել շնչուղիների վիրահատության պատճառով, Լ. Նազարյանն անընդհատ խուսափել է հարցից, իսկ Հ. Հակոբյանն ասել է հետևյալը. «Այդպիսի ուղերձ չի փոխանցվել, համենայնդեպս, այդ ժամանակ, երբ մենք երեքս հանդիպում ենք ունեցել Արամ Առաջինի հետ, ընդհանուր առմամբ եկեղեցու շուրջ այդ օրերին ծավալվող խժդժությունների շուրջ խոսվել է, բայց գալ էստեղ՝ փոխարինելու Կաթողիկոսին… նման զրույց չի եղել»։

Հարցին՝ արդյոք եղե՞լ է խնդրանք կամ հորդոր, որպեսզի նա գա Հայաստան՝ հոգևոր դասի հետ հանդիպի, խաղաղեցնի նրանց, Հ. Հակոբյանը պատասխանել է. «Իրականում Բեյրութ կատարած մեր այցից անցել է ութ ամիս, և ես կդժվարանամ մանրամասնորեն հիշել այդ հանդիպման քննարկումներից»։

Թերթը պնդում է, որ այս տեղեկությունը ճշտել է բեյրության բազմաթիվ աղբյուրներից և պարզել՝ առանձնապես նոր բան չէ. բոլոր զրուցակիցներն իմացել են Արամ Ա Կաթողիկոսին Փաշինյանից «տարված» այդ «մեսիջի» մասին։ Ըստ զրուցակիցներից մեկի՝ Կաթողիկոսի մերժումը Փաշինյանին դուր չի եկել:

Լրահոս
0