Կոտրվում է նաև դարավոր այն կարծրատիպը, թե առյուծը կենդանիների արքան է. ի՞նչ արքա, որի փոխարեն որսի են գնում նրա «կինն» ու մյուս էգ ֆավորիտները:
Էլ չենք խոսում նրանց ձագերի մասին. դիտեք տեսանյութում, թե ինչպես է փոքրիկ շնիկը խլում կորյունների ուտելիքը, որոնք մի քանի անգամ հուսահատ ճիգեր են գործադրում հանապազօրյա «հացը» հետ խլելու համար, բայց տեղի են տալիս իրենց օպոնենտ շնազգիի փոքրիկ ներկայացուցչին:
Կհավատայինք նրանց արքայական ծագմանը, թե մեծահոգաբար թողնեին չարաճճի պստոյին մի պատառ պոկել իրենց մսից. բայց դե, տեսեք, նրանք փորձում ու չեն կարողանում «հակառակորդի» հախից գալ: