00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյունաբերական լրտեսություն քիմգործարանում. նախկին աշխատակիցներն ահազանգում են

© Sputnik / Անցնել մեդիապահոցПожар на каучуковом заводе "Наирит" в Ереване
Пожар на каучуковом заводе Наирит в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհայտ անձինք մի քանի օր շարունակ գործարան են այցելել և երկար մնացել արտադրամասերում։ Նրանց հետաքրքրում էր կաուչուկի բուտադիենային տեխնոլոգիան։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. «Նաիրիտ» գործարանում անհայտ անձինք են հայտնվել, որոնք չեն ներկայանում։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, նրանց թույլ են տվել մտնել արտադրամասեր, ուր նրանք այցելել են մի քանի օր։

«Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկն էր (այստեղ շուրջ 10 հազար մարդ էր աշխատում)։ Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլից գործարանը չի գործում։ Այսօր սնանկության մասին գործընթացի պատճառով վաճառում են գույքը։ Այդ պատճառով օտար մարդկանց գործարան մուտքն արգելված է։

Завод Наирит - Sputnik Արմենիա
«Նաիրիտը» կվերագործարկվի՞. նախարարը հաստատեց` գործարանով հետաքրքրված ներդրողներ կան

«Իսկ նրանց թույլ են տվել։ Ընդ որում` սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը հարկ չի համարում հայտնել, թե ում է նա գործարան ներս թողնում։ Ովքեր են եղել այդ մարդիկ, չգիտեն նույնիսկ կառավարությունում։ Եթե դա ներդրողներ լինեին, նրանց մասին կիմանային էկոնոմիկայի նախարարությունում։ Իսկ այնտեղ ոչինչ չգիտեն։ Այդ դեպքում ինչ է սա, եթե ոչ արդյունաբերական լրտեսություն», – ասաց Իսրայելյանը։

Այն տեղեկությունների համաձայն, որոնք նա ստացել է գործարանից (իր «ալիքներով»), այդ մարդիկ Չինաստանից են ժամանել։ Եվ առաջին հերթին նրանք գնացել են ուսումնասիրելու բուտադիենային արտադրամասը։ «Զարմանալի չէ, որ իրենց ամենից շատ հետաքրքրում է բուտադիենը։ Չինաստանին այդ տեխնոլոգիան անհրաժեշտ է», – ընդգծեց Իսրայելյանը։

2000-ականների վերջին «Նաիրիտի» տեխնոլոգիաներն արդեն իսկ արտահանվել էին Չինաստան։ Կաուչուկի արտադրության հոսքագծերից մեկը չինական բիզնեսին են վաճառել, որի հետ Հայաստանի կառավարությունը ստեղծել է համատեղ «Շանսի–Նաիրիտ» ձեռնարկությունը։ Սակայն բուտադիենային տեխնոլոգիա չկար նաև այնտեղ։

«Իսկ այդ մարդիկ նույնիսկ «Շանսի–Նաիրիտից» չեն եղել և պարզ չէ, թե որտեղից են եղել», – ավելացրեց Իսրայելյանը։

Завод Наирит - Sputnik Արմենիա
Իշխանությունը կչեղարկի՞ «Նաիրիտի» ու «Վանաձորի Քիմպրոմի» պարտքերը. փոխնախարարի պատասխանը

Տեխնոլոգիայի նկատմամբ «գիտաճանաչողական» հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ «Նաիրիտի» արխիվից սկսել են գծագրեր հանել, ավելացրեց Իսրայելյանը։

«Գրիշա Մարգարյանը, որն այժմ գրանցված է որպես գործարանի տնօրեն, նախկին աշխատակիցներին ասել է. «Գնացեք նախագծային վարչություն, այնտեղից գծագրերը հանեք և  բերեք։ Դրանք պետք են նոր ներդրողներին»։ Այնուհետև գործարան են եկել համապատասխան մարմիններից և ստուգումներ անցկացրել։ Այդ ժամանակ Մարգարյանը «դադարեցրել է գործընթացը», ասել. «Դեռ գծագրերի հարցում սպասեք։ Հետո կկանչեմ»։ Ինչի՞ց էին վախենում, եթե ամեն ինչ օրենքի սահմանում էր արվում», – ավելացրեց Իսրայելյանը։

Նշենք, որ Իսրայելյանը տեխնիկական աուդիտորների խմբի ղեկավարն էր։ Արևելյան Եվրոպայի մի քանի ընկերությունների պատվերով նրանք ստուգում էին գործարանի ակտիվների վիճակը։

Այժմ այդ ներդրողները բանակցություններ են վարում տնտեսական զարգացման նախարարության և կառավարության հետ։

Завод Наирит - Sputnik Արմենիա
Հայաստանի քիմիական հսկայի գույքը վաճառում են. մուտքի մոտ պահակներն են, դատարանը լռում է

ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, «Նաիրիտը» մասնակի վերագործարկվեց 1992 թվականին։ 2006 թվականին պետությունը գործարանը վաճառեց Rhinoville Property Ltd ընկերությանը, որը այս տարիների ընթացքում, երբեք հանդես չի եկել հանրության առաջ։ Ընկերությունը վարկ էր վերցրել ԱՊՀ միջպետական  բանկից (որը ևս երբեք հաշվետու չի եղել հանրությանը)։

Վարկը չեն մարել, իսկ 2010 թվականի ապրիլին գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Գործարանում սնանկության գործընթաց է սկսվել։ Այն անցել է բանկին, որը համաձայնել է վերադարձնել գործարանը պետությանը։ Ավելի քան երեք տարի գործարանը նոր ներդրողներ է փնտրում։

Լրահոս
0