00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է արել Արցախի կարգավորման հարցում. Մերկել

© AFP 2024 / JOHN MACDOUGALLПремьер-министр Армении Никол Пашинян и канцлер Германии Ангела Меркель после совместной пресс-конференции в канцелярии (1 февраля 2019). Берлин
Премьер-министр Армении Никол Пашинян и канцлер Германии Ангела Меркель после совместной пресс-конференции в канцелярии (1 февраля 2019). Берлин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում կայացած համատեղ ասուլիսում մեկնաբանել է, թե ինչ «խիզախ քայլ է արել»։

ԵՐԵՎԱՆ, 1 Փետրվար — Sputnik. Արցախյան հակամարտության երկու կողմը պետք է պատրաստ լինեն խաղաղությանը։ Այս մասին այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսում, պատասխանելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին հարցին, ասաց Անգել Մերկելը` հիշեցնելով, որ այդ մասին իր ելույթներում ասել է նաև ՀՀ վարչապետը։

«Ես համոզված եմ, որ խոսքին պիտի հետևեն գործողություններ։ Խիզախ քայլ է ձեռնարկել վարչապետը։ Կարծում եմ, որ վարչապետը որքան էլ որ շարունակի այդ ուղղությամբ տանել իր քաղաքականությունը, երկու կողմերը պետք է պատրաստ լինեն»,– ասաց նա։

Премьер-министр Никол Пашинян с супругой Анной Акопян встретились с армянской общиной Германии (31 января 2019). Кельн - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են. Փաշինյան

Անգել Մերկելի խոսքին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով, թե ինչ նկատի ուներ նա «խիզախ քայլ» ասելով։

«ՀՀ խորհրդարանում ես արել են հայտարարություն` ասելով, որ ցանկացած տարբերակ ընդունելի պիտի լինի ՀՀ, ԼՂ և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես հույս ունեի, որ Ադրբեջանը կարձագանքի, բայց ոչ մի պաշտոնյա այդպես էլ չի արձագանքում։ Այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցություններում։ Ու քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ չենք կարող»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը միտված է Արցախի հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր դիրքորոշմանը։

«Քննարկումների ընթացքում արձանագրել եմ, որ որպես Հայաստանի վարչապետ ես բանակցություններում իրավասու եմ հանդես գալու Հայաստանի անունից։ Բայց ես չեմ կարող բանակցել ԼՂՀ անունից, այն պարզ պատճառով, որ ԼՂ ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցել, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը, և Արցախի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները»,– ասաց Փաշինյանը։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը. Փաշինյան

Անդրադառնալով ՄԽ–ի ֆորմատի մասին գերմանացի լրագրողի հարցին` Փաշինյանն ընդգծեց, որ այն մինչ օրս բավական հաջող է գործել կարգավորման պրոցեսում։ Բայց որքան էլ, որ միջազգային հանրությունը շահագրգիռ լինի լուծելու հակամարտության խնդիրը, դա անհնար կլինի, քանի դեռ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ կարգավորման։

«Միջազգային հանրությունը չի կարող հակամարտության 3 կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ կարող է միայն հարթակ ստեղծել, ինչը ՄԽ համանախագահությունը հաջողությամբ իրականացնում է»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով գտնվում է Գերմանիայում։ Մինչ ասուլիսը Բեռլինում այսօր` փետրվարի 1-ին կայացել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Երկու երկրների ղեկավարների բանակցություններն ընթացել են ճաշի սեղանի շուրջ, որի ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ, այցելել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ։

Լրահոս
0