ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Արտերկրում ՀՀ դիվանագիտական առաքելություններում Հայաստանի դիվանագետների կրճատման մասին խոսք չկա: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ընդհակառակը, աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, որոշ ներկայացուցչություններում դիվանագիտական կազմը համալրվել է»,– ասաց նա:
Նշենք, որ այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր, թե ըստ իրենց տեղեկությունների` մոտ 20-30 տոկոսով կկրճատվեն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները։