ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը մասնակցել է «Գեղեցիկ, վատ, չար» նոր ֆիլմի պրեմիերային։
Ֆիլմն ամերիկյան մոլագար Թեդ Բանդիի մասին է, որի զոհերի թիվը հասել է 30–ի։
Դերասանուհին ֆիլմի պրեմիերայից մի քանի լուսանկար է հրապարակել։
Սարաֆյանի երկրպագուները գովեստով լի մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։
Посмотреть эту публикацию в Instagram
Ոմանք խոստովանել են, որ ապրել են այն նահանգում, որտեղ ապրել է մոլագարը, նույնիսկ անձամբ են ճանաչել Բանդիին ու նրա ազգականներին։
Պետք է նշել, որ ֆիլմի թրեյլերը քննադատության մեծ ալիք է բարձրացրել։ Շատերը կարծել են, որ ռեժիսորը չափազանց ռոմանտիկ է ներկայացրել մարդասպանին, որը դաժանաբար սպանել է մարդկանց։ Հնարավոր է` պատճառն այն է, որ գլխավոր դերակատարը Զաք Էֆրոնն է։ Նա իր կարիերան սկսել է Disney–ում, հետո նկարահանվել է տարբեր կատակերգություններում։