ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ավստրիան Եվրոպայի այն երկիրն է, որտեղ ամենաշատ թվով վթարներ են տեղի ունենում. 10 հազար բնակիչներին բաժին է հասնում 43.6 ճանապարհատրանսպորտային պատահար։ Այսպիսին են ՃՏՊ–ների հարցերով ԵՄ փորձագետների վիճակագրական տվյալները 2007-2016 թվականների համար։
Եվրամիության երկրների ճանապարհներին յուրաքանչյուր տարի միջինում զոհվում է 25.6 հազար մարդ, ևս 1.4 մլն մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստանում։
Ամենաանփույթ վարորդներով երկիրը Ավստրիան է։ Այնտեղ 43.6 վթար է տեղի ունենում յուրաքանչյուր 10000 բնակչի հաշվարկով։ Հաջորդը Գերմանին և Բելգիան են. 37 և 35 դեպք համապատասխանաբար։ Առաջին հնգյակը փակում են Սլովենիան և Պորտուգալիան։
Ճանապարհային իրավիճակի տեսանկյունից ամենաանվտանգ երկիրը Դանիան է. այստեղ միայն 5 ՃՏՊ է տեղի ունենում 10000 մարդու հաշվարկով, Կիպրոսում`7,5, Ֆինլանդիայում`8,5։ Ֆրանսիայում 10000 մարդուն բաժին է ընկնում 8,6 ՃՏՊ, իսկ Լեհաստանում`8,9։
Փորձագետները վերլուծել են նաև ՃՏՊ–ների ժամանակ տուժածների տարիքը. առավել հաճախ վթարի են ենթարկվում 65 տարեկանից բարձր մարդիկ և 29-49 տարեկան վարորդներ։
Անսպասելի չէր նաև այն, որ կանայք ավտոմեքենա ավելի զգուշավոր են վարում և հազվադեպ են մահվան ելքով ՃՏՊ–ի մասնակից դառնում։ 2016 թվականի տվյալներով շուրջ 6 հազար պատահար` կանանց մասնակցությամբ, այն դեպքում, երբ տղամարդկանց պարագայում նույն ժամանակահատվածում մահվան ելքով ավելի քան 19 հազար վթար է տեղի ունեցել։