ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Իվան Ուրգանտն ԱՄՆ–ում ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել։ Նա լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց տհաճ զգացողությունները մնացել են։
Միջադեպի մասին հաղորդավարը պատմել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման եթերում։
«Հեծանիվով գնում էի։ «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ժամանակ ինձ հազար անգամ զգուշացրել էին, հազար անգամ։ Իսկ ես չէի հավատում։ Վերջ։ Ամերիկացին իր ջիպով դիմացս կտրեց», – պատմել է Ուրգանտն իր հաղորդման եթերում։
Բարեբախտաբար, զոհեր չեն եղել։
Իվանն ԱՄՆ–ում է եղել ընտանիքի հետ. կնոջ` Նատալյա Կիկնաձեի, դուստրերի` Նինայի և Վալերիայի, ինչպես նաև խորթ աղջկա` Էրիկայի։
Посмотреть эту публикацию в InstagramДля вас, любители утреннего баскетбола! #dubnation #gowarriors
Ժամանակին Իվանն ամուսնացած էր Կարինա Ավդեևայի հետ, մոտ 5 տարի սիրավեպի մեջ էր հեռուստահաղորդավարուհի Տանյա Գևորգյանի հետ։ Հիմա Ուրգանտն ապրում է Նատալյա Կիկնաձեի հետ, որի հետ ժամանակին սովորել է Պետերբուրգի Ռուսական թանգարանին կից գիմնազիայում։
Կիկնաձեն նախորդ հարաբերություններից երկու երեխա ունի. որդու անունը Նիկո է, դստեր անունը` Էրիկա։ Հեռուստահաղորդավարը նրանց հետ հիանալի հարաբերություններ ունի։
Էրիկան մի քանի տարի ապրել է Անգլիայում, հետո Նյու Յորք է տեղափոխվել, որտեղ բուհ է ընդունվել։
Իվանն ու Նատալյան երկու դուստր ունեն` 10 տարեկան Նինան և 3 տարեկան Վալերիան։ Աղջիկներին անվանել են Ուրգանտի տատի և մոր պատվին։
Այսօր Իվան Ուրգանտը Ռուսաստանի ամենահայտնի հեռուստահաղորդավարներից մեկն է։