00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում տեղադրվեց Գրիբոյեդովի կիսանդրին. լուսանկարներ

© Sputnik / Laura SarkisianТоржественная церемония открытия бюста Александра Грибоедова в РАУ (30 января 2019). Еревaн
Торжественная церемония открытия бюста Александра Грибоедова в РАУ (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի քանդակագործը վստահ է, որ Երևանում` Ռուս–հայկական համալսարանի այգում, տեղադրված մեծ գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրին ծառայում է որպես երկու ժողովուրդների բարեկամության մարմնավորում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայտնի քանդակագործ Գրիգորի Պոտոցկին` Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու հեղինակը, որն այսօր տեղադրվել է Երևանում` Ռուս–հայկական համալսարանի Գոհաբանության այգում։ Այդ մասին նա ասաց այսօր մեծ գրողի և դիվանագետի մահվան 190–ամյա տարելիցին նվիրված կիսանդրու բացման հանդիսավոր արարողության ժամանակ։

© Sputnik / Laura SarkisianԳրիբոյեդովի կիսանդրու բացման արարողությունը
Երևանում տեղադրվեց Գրիբոյեդովի կիսանդրին. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գրիբոյեդովի կիսանդրու բացման արարողությունը

Քանդակագործի խոսքով` ինքը մեծ հարգանք, սեր ու ջերմություն է զգում հայ ժողովրդի նկատմամբ։

«Հայաստանը, «հայ» բառը շատ խոր հարգանք, սիրո, ջերմության զգացմունք է առաջացնում։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ հայ ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ, բայց որտեղ էլ ապրեն հայերը, նրանք միշտ բարեկամներ են, երբեք թշնամիներ չեն լինում», – ասաց Պոտոցկին։

Նա նշեց, որ հայերն ու ռուսները եղբայր ժողովուրդներ են, որոնք նման են ամեն ինչում, այդ թվում` մտածողությամբ, ունեն նույն արժեքները։

© Sputnik / Laura SarkisianԳրիբոյեդովի կիսանդրու բացման արարողությունը
Երևանում տեղադրվեց Գրիբոյեդովի կիսանդրին. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գրիբոյեդովի կիսանդրու բացման արարողությունը

Երևանում տեղադրված Գրիբոյեդովի կիսանդրին Պոտոցկու երրորդ քանդակն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Առաջինը` «խատուտիկը», Արցախում է, երկրորդ հուշարձանը` նվիրված ռուսաստանցի դաշնակահար Էմիլ Գիլելսին, տեղադրված է Գյումրիում։

Պատահական չէ, որ կիսանդրին տեղադրվել է ՌՀՀ այգում։ Դա խոսում է երկու ժողովուրդների բարեկամության, կապերի, Հայաստանի ու Ռուսաստանի փոխըմբռնման մասին։

Միջոցառման ընթացքում Ռուս–հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հերթին ընդգծեց Գրիբոյեդովի անձի նշանակությունը հայ ժողովրդի համար։ Նա ասաց, որ գրողը կարևոր դեր է խաղացել հայ–ռուսական գործակցության և եղբայրության մեջ, հատկապես ռուս–պարսկական պատերազմի ընթացքում և դրանից հետո հազարավոր հայերի փրկության մեջ։

© Sputnik / Laura SarkisianԳրիգորի Պոտոցկի
Երևանում տեղադրվեց Գրիբոյեդովի կիսանդրին. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գրիգորի Պոտոցկի

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն էլ հիշեցրեց, որ Գրիբոյեդովն առաջին անգամ Հայաստան է այցելել 1819թ–ին։ Այդ ժամանակ նրան անչափ տպավորել է հայկական մշակույթը, ճարտարապետական հուշարձանները, ինչպես նաև հայ ժողովրդի հյուրընկալությունը։

Ռուս–պարսկական պատերազմի ընթացքում Գրիբոյեդովը Հայաստանի տարածքում մասնակցել է բոլոր մարտերին։

Կարասինը նշեց, որ Գրիբոյեդովին Հայաստանի հետ կապել է նաև այն, որ հենց Երևանում 1827թ–ին առաջին և վերջին անգամ գրողի կյանքի օրոք բեմադրվել է «Խելքից պատուհասը» անմահ կատակերգությունը։

© Sputnik / Laura SarkisianԳրիբոյեդովի կիսանդրու բացման արարողությունը
Երևանում տեղադրվեց Գրիբոյեդովի կիսանդրին. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գրիբոյեդովի կիսանդրու բացման արարողությունը
Լրահոս
0