ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը` Մարիամը, Facebook սոցիալական ցանցում հրապարակել է եղբոր` Աշոտի հետ լուսանկարն ու շնորհավորել Բանակի օրվա կապակցությամբ։
«Էսօր իմ զինվորի տոնն ա: Ու իմ բոլոր հայ զինվորների տոնն ա: Շնորհակալ ենք ձեզ, որ պաշտպանում եք մեր երկիրը, մշակույթը, գրերը, եկեղեցիները, կառույցները, պատմությունը, բնությունը, մեզ: Հույս ունեմ ու համոզված եմ, որ կգա մի օր, երբ ծառայությունը կդառնա համեմատաբար ավելի հեշտ, ու ծառայության ընթացքում մեր զինվորները կառնչվեն նվազագույն մարտահրավերների ու դժվարությունների: Սիրում եմ բոլորիդ, պարզապես իմացեք, որ ամեն րոպե պատրաստ ենք ամեն ինչ թողնել ու միանալ ձեզ», – լուսանկարին կից գրել է նա:
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը բանակ էր զորակոչվել հուլիսի 9-ին: Նա ծառայում է Արցախում։