00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնյաների բանակային լուսանկարները. ով ինչպես է հիշում իր ծառայությունը

© Sputnik / Aram NersesyanГлава СНБ Артур Ванецян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн
Глава СНБ Артур Ванецян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակի տոնը շատերի համար սեփական բանակային օրերը վերհիշելու, վերաիմաստավորելու, ինչու ոչ, նաև հպարտանալու առիթ է։ Սոցիալական կայքերի օգտատերերն այսօր առավելագույնս օգտագործել են այդ առիթը։ Ու թեև Facebook–ը լի է բանակային հուշ-լուսանկարներով, Sputnik Արմենիան որոշել է առանձնացնել հանրությանը հայտնի դեմքերին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Բանակի օրվա առթիվ այսօր հայաստանյան նոր իշխանության ներկայացուցիչներից ոմանք Հայոց բանակի տոնը շնորհավորել են սոցիալական կայքերում` հրապարակելով իրենց բանակային լուսանկարները։ Sputnik Արմենիան մեկտեղել է պաշտոնյաների բանակային հուշերը։

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը բանակից վերադարձել է 16 տարի առաջ։ Փոխխոսնակի գրությունը բանակի տոնի առթիվ հակիրճ է։

«2000թ Զորամաս ՆXXXXX. Սերժանտ Ալեն Սիմոնյան»,– գրել է նա։ Փոխարենը չասվածը լրացնում է ծառայակից ընկերոջ հետ լուսանկարը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը Facebook–ում հրապարակելու համար ընտրել է զինվորական երդման արարողության լուսանկարը։ «Մեր անունն է Հայկական Բանակ։ Խաղաղ ու անփորձանք ծառայություն սահմանը պահող քաջ զինվորներին»,– իր գրառման մեջ մաղթել է պատգամավորը։

Նրանց կուսակից գործընկեր Նիկոլայ Բաղդասարյանը նույնպես շնորհավորել է Հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը` շնորհակալություն հայտնելով զինվորներին ու սպաներին։ «Մեր հավերժ խոնարհումը հայոց բանակի անմահ հերոսներին, ովքեր սեփական կյանքն անգամ չխնայեցին հանուն անկախության, հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն յուրաքանչյուրիս ապահով ապագայի»,–գրել է պատգամավորը։

Նույն խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը նույնպես հրապարակել է բանակային լուսանկարը` ավելացնելով. «Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց Բանակ»։

Բանակային տարիներն է վերհիշել նաև բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Շնորհավոր տոնդ, հայոց բանակ. Հ.Գ. ՀՀ ՊՆ N զորամաս, 28 Մայիս»,– լուսանկարին կից գրել է նախարարը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր թեև բանակային լուսանկար չի հրապարակել, բայց իր էջի լուսանկարների շարքում նման հուշ ունի։

Շուրջ 2 տարի առաջ` 2017թ–ի ապրիլի 8-ին, ամենայն հավանականությամբ` ապրիլյան պատերազմի տարելիցի առիթով Արշակյանը հրապարակել էր իր բանակային լուսանկարը` հետևյալ գրությամբ. «Քիչ բան կա, որի համար արժի հպարտությամբ կյանքը չխնայել»։

Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Facebook–ում անձնական էջ չունի։ Նրա բանակային լուսանկարները հրապարակել է ՀՖՖ ղեկավարի խորհրդական Զոհրաբ Եգանյանը։

«Բանակի օրվա կապակցությամբ սոցցանցերում ֆլեշմոբ է, ու մարդիկ իրենց ծառայության տարիների լուսանկարներն են հրապարակում։ Պարզվեց, որ պարոն Վանեցյանի մոտ փոքր ալբոմ կա, մի երկու լուսանկար հրապարակելու գայթակղությանը չդիմացա: Հեռավոր 1997թ. »,– գրել է Եգանյանը։

Արթուր Վանեցյանը ՀՀ զինված ուժերում ծառայել է 1997-1999թթ–ին։

Լրահոս
0