00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բյուջեն թերակատարվե՞լ է, թե ոչ. ո՞ւր է ստվերների խոստացված երևակումը

© Photo / official site of the Prime minister of RAПредседатель КГД Давид Ананян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн
Председатель КГД Давид Ананян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԵԿ նախագահը չի թաքցնում. 2018թ-ի բյուջեն դարձյալ թերակատարվել է: Տնտեսագետն էլ այս բյուջեի կառուցվածքում օլիգարխների՝ ստվերից հանված հսկայական գումարներ չի տեսնում:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. 2018թ–ին Հայաստանում հարկերը հավաքվել են գրեթե 100 տոկոսով։ Բայց ՊԵԿ նախագահն այս ցուցանիշով չի հպարտանում, նրա խոսքով  սա ոչ այնքան հարկահավաքության, որքան հարկերի հաշվարկման մեթոդաբանության արդյունք է։

«Եթե նախկին մեթոդաբանությամբ հաշվառենք, ապա կտեսնենք, որ նախորդ տարվա համեմատ 2018թ–ի հարկերը գերակատարվել են 14.5 տոկոսով: Բայց նոր մեթոդաբանությամբ հաշվարկելու դեպքում անգամ 100 տոկոսանոց արդյունք չի ստացվում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով 2018թ–ի հարկային եկամուտների ցուցանիշը, ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Тата Симонян - Sputnik Արմենիա
Թաթան համազգային է, բայց պիտի վճարի. ՊԵԿ նախագահ

«Իրականում մենք այս տարվա ցուցանիշը կատարել ենք 99.7 տոկոսով, որը նախորդ տարվա 94 տոկոսի համեմատ ավելի բարենպաստ ցուցանիշ է»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Մեր հարցին, թե հնարավոր է, որ այս տարվա ցուցանիշը պայմանավորված լինի նաև նախկինում չվճարված հարկերն այս տարի` հեղափոխությունից հետո վճարելու հաշվին, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Այո՛, դա ընդհանուր արդյունք է` հարկային վարչարարության, հարկային իրավագիտակցության, մեր աշխատանքի բարելավման արդյունք է, նաև զարթոնքի արդյունք է»:

Նշենք, որ ըստ ՊԵԿ պաշտոնական տվյալների, 2018թ–ի հունվար–դեկտեմբեր ամիսներին հավաքագրվել է 1 տրիլիոն 306 մլրդ դրամի հարկ` պետական բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամի փոխարեն։

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ անգամ 0.3 տոկոսի թերակատարմամբ, որը գրեթե 4 մլրդ դրամի է հավասար, բյուջեի մուտքերն անցնող տարվա համար տպավորիչ են` հաշվի առնելով, որ տարին բարդ էր և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով:

Министр связи, транспорта и ИТ Акоп Аршакян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պարգևավճա՞ր, չէ, չենք լսել, այ հավելավճար ստացել ենք. պետական շռայլության իրական պատկերը

Այդուհանդերձ, հավաքված բյուջեն, մեր զրուցակցի խոսքով, հեռու է հետհեղափոխական սպասումներն արդարացնելուց:

«Այն խոստումները, որ տվել էր Փաշինյանն այս ժամանակահատվածում հակաստվերային ու հակակոռուպցիոն պայքարի համատեքստում, իհարկե չեն իրականացել»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ այդուհանդերձ, նախորդ` 2017-ի համեմատ ստվերը շուրջ 1.2 տոկոսով կրճատվել է:

Բայց բյուջեի կատարման հիմնական գործոնը ոչ թե կրճատված ստվերն է, այլ դրա հետ այնքան էլ կապ չունեցող այլ հարկատեսակներ:

«Մենք տեսնում ենք, որ հատկապես տարեվերջին շահութահարկի գծով բավականաչափ մեծ փոփոխություն է եղել: «Շահութահարկն ընդհանուր առմամբ տարվա ընթացքում հարկային մուտքերի մեջ 10-12 տոկոսի սահմաններում է եղել, բայց դեկտեմբեր ամսին արդեն տարօրինակ ձևով այն 22.7 տոկոսի է հասել»,- ասաց Մարգարյանը:

Ընդ որում, դեկտեմբերը ոչ միայն շահութահարկի, այլ ընդհանրապես բոլոր հարկային մուտքերի գծով ռեկորդային ամիս է եղել: Բյուջեի 153 միլիարդը միայն տարվա վերջին ամսվա ընթացքում է հավաքագրվել:

Տնտեսագետի խոսքով, այս ակտիվացումը կարող է մեկնաբանվել տարեվերջյան նախամանորյա առևտրի հետ, բայց նույնիսկ այդ դեպքում դա շատ մեծ թիվ է:

Սպուտնիկ զրույց-Ատոմ Մարգարյան (21.12.18) - Sputnik Արմենիա
Դեֆոլտի մասին պնդումներն աբսուրդ են․ Sputnik–ի հյուրն է Ատոմ Մարգարյանը

Ատոմ Մարգարյանը չի բացառում, որ սա ևս ստվերային եկամուտների երևակման արդյունք կարող է լինել: Կարող է պայմանավորված լինել նաև բիզնեսի կողմից հաջորդ տարվա բյուջեի կանխավճարներով կամ գերավճարներով, ինչը պարզ կդառնա արդեն այս տարվա ընթացքում:

Իսկ ինչ վերաբերում է ստվերային տնտեսությանը, Ատոմ Մարգարյանն արձանագրեց, որ այն մեր երկրում շարունակում է շատ բարձր մակարդակի վրա մնա: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` մեր տնտեսության 37-40 տոկոսը շարունակում է մնալ ստվերում:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ մայիս-հունիսի քաղաքական իրադարձությունների արդյունքում որոշակի ճնշումների տակ են ինչ-որ չափով ավելացրեց հարկային վճարումները, բայց դրանց ընդհանուր թիվն այնքան էլ մեծ չէ:

Ստվերի դեմ պայքարի ավելի ակնառու փաստ Ատոմ Մարգարյանը համարում է իշխանափոխությանը հետևած աշխատատեղերի շուրջ 37.000-ով ավելանալը:

Սրանով, մեր զրուցակցի խոսքով, ստվերից դուրս են բերվել և բյուջե մուծվել նախկինում չգրանցված աշխատողների եկամտահարկերը:

Լրահոս
0