00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք հիշում ենք»․ հրեական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին

© Sputnik / Nana MartirosyanПамятник жертвам Холокоста в Армении
Памятник жертвам Холокоста в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները սգո հավաք են անցկացրել Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հայաստանի հրեաների համայնքի ներկայացուցիչները ծաղիկներով ու «Մենք հիշում ենք» պաստառներով հավաքվել են այսօր Երևանում Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ ու Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված սգո հավաք են անցկացրել։

© Sputnik / Nana MartirosyanՀայաստանի հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը Երևանում Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ
«Մենք հիշում ենք»․ հրեական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի զոհերի  հիշատակին - Sputnik Արմենիա
Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը Երևանում Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ

Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար Ռիմա վարժապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ աշխարհի բոլոր հրեաները մասնակցում են միջոցառումներին «Մենք հիշում ենք» պաստառներով՝ այսպիսով ուղերձ հղելով, որ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները չպետք է կրկնվեն։

«Մենք հավաքվում ենք երկու ժողովուրդների ցեղասպանություններին նվիրված այս եզակի հուշարձանի մոտ։ Նման միջոցառումները շատ կարևոր են հատկապես աճող սերնդի համար, որ նրանք երբեք չմոռանան այն սարսափելի բաները, որոնք տեղի են ունեցել հրեաների հետ 1933-ից 1945 թվականներին», - ասաց նա։

Վարժապետյանը նշեց, որ հենց դիմադրության ոգին ու վրեժի ծարավը հանգեցրեցին ինչպես հրեա, այնպես էլ հայ ժողովուրդների վերածննդին ու պետությունների ստեղծմանը։ Նա ասաց, որ այս գարնանը հուշարձանի մոտ երկու եղևնի կտնկեն՝ Իսրայելի պետության 70-ամյակի ու Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին պատվին։

© Sputnik / Nana Martirosyan«Մենք հիշում ենք»․ հրեական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին
«Մենք հիշում ենք»․ հրեական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի զոհերի  հիշատակին - Sputnik Արմենիա
«Մենք հիշում ենք»․ հրեական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանն իր հերթին նշեց, որ XX դարը մնաց պատմության մեջ ոչ միայն որպես տեխնիկական առաջընթացի, այլև ցեղասպանությունների շրջան, որոնց շարունակությունն են այսօր հանդիսանում Մերձավոր Արևելքի իրադարձությունները։

«Պետք է պահպանել հուշերի մշակույթը։ Մենք պատրաստվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հոլոքոստին նվիրված ցուցահանդես բացել։ Թող Հոլոքոստի ու Ցեղասպանության զոհերի հիշատակը օգնի մեզ շարունակել ապրել ու զարգանալ, առաջ գնալ», - ասաց նա։

© Sputnik / Nana MartirosyanՀոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Երևանում
«Մենք հիշում ենք»․ հրեական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի զոհերի  հիշատակին - Sputnik Արմենիա
Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Երևանում

Հոլոքոստի անմեղ զոհերի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին։ 1945 թվականին այս օրը խորհրդային զորքերը ազատագրեցին խոշորագույն նացիստական ճամբարը՝ մահվան ճամբարը, Օսվենցիմը։ Մինչ այժմ չի հաջողվել պարզել Օսվենցիմում մահացածների ստույգ թիվը, քանի որ փաստաթղթերից շատերը վերացվել են, իսկ գերմանացիները չէին հաշվում զոհերին, այլ շատ-շատերին միանգամից գազային խցիկ էին ուղարկում։ Նյուրնբերգի դատարանի փաստաթղթերը վկայում են, որ այստեղ 2,8 միլիոն մարդ է մահացել, որոնց 90% ազգությամբ հրեա է եղել։

© Sputnik / Nana MartirosyanՀոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Երևանում
«Մենք հիշում ենք»․ հրեական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի զոհերի  հիշատակին - Sputnik Արմենիա
Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Երևանում

Հիշեցնենք՝ հիշատակի օրը սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 2005 թվականի նոյեմբերի 1-ին։ Բանաձևն ուղղված է Հոլոքոստը որպես պատմական իրադարձություն հերքելու ցանկացած փորձերին ու դատապարտում է կրոնական անհանդուրժողականության ցանկացած դրսևորումները։

Լրահոս
0