00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարենին երբեք չեմ մոռանա». որդու մահից հետո մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել

© Sputnik / Aram NersesyanТина Торосян с Нареком Даниеляном
Тина Торосян с Нареком Даниеляном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը վերջերս երկվորյակ տղաներ լույս աշխարհ բերեց։ Նրանք ընտանիքին երկրորդ կյանք նվիրեցին, փրկեցին հուսալքությունից ու վհատությունից։ Երեխաներին կոչեցին վաղաժամ կյանքից հեռացած որդու պատվին, ընդ որում` երկուսին էլ։

Զինվոր Կարեն Դանիելյանը պետք է զորացրվեր 2018 թվականի հունվարի 16-ին, բայց... չհասցրեց։ 2017 թվականի մայիսին զոհվեց Թալիշում։

2019 թվականի հունվարի 17-ին զոհված զինվորի մայրը` Թինա Դանիելյանը, երկվորյակ տղաներ լույս աշխարհ բերեց։ Այդ հրաշքը գրեթե համընկավ Կարենի ենթադրյալ զորացրման օրվա հետ։ Տղաներին կոչեցին ավագ եղբոր պատվին` Կարեն և Նարեկ։ Այդպես ծնողները որոշեցին լրացնել որդու մահվանը հաջորդած դատարկությունը և հաղթահարել կորստի ցավը։

«Եթե Նարեկ անվան առաջին և վերջին տառերի տեղերը փոխես, կստացվի Կարեն։ Ուզում էի աջուձախ նայել և տեսնել որդուս։ Աստված ինձ լսեց, ես դարձյալ գրկեցի նրան», – ասում է Թինան և խորը շունչ քաշում, որպեսզի չհեծկլտա։

Գրքերում շատ եմ կարդացել մարդկանց մասին, որոնք մի աչքով լացում են, մյուսով` ծիծաղում։ Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ` ինչպես է նման բան հնարավոր, քանի դեռ սեփական աչքերով չտեսա։ Թինան ցածր և ժամանակ առ ժամանակ ընդհատվող ձայնով պատմում է, որ տղաներն ամբողջությամբ փոխել են իր կյանքը, որ առաջինը ծնվել է Կարենը առավոտյան ժամը 09:30–ին, իսկ Նարեկն` ավելի ուշ` մոտավորապես ժամը 10-ին, բայց ուրախությունից հստակ ժամը չի հիշում։ Մայրն ասում է, որ Նարեկն ավելի շատ է նման ավագ Կարենին, թեև նրա պատվին մյուսին են անվանել։

© Sputnik / Aram NersesyanԹինա Դանիելյան
«Կարենին երբեք չեմ մոռանա». որդու մահից հետո մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել - Sputnik Արմենիա
Թինա Դանիելյան

Որպես իր խոսքերի ապացույց` նայում է լուսամուտի գոգին դրված լուսանկարին, և ժպտացող դեմքին անմիջապես հայտնվում են արցունքները։

Հետո հանգստանում է և պատմում, թե ինչպես այն օրը, երբ որդին պետք է տուն վերադառնար, երազում հեռախոսով խոսել է հետը։ Խոստացել էր վերադառնալ, նույնիսկ հագուստ էր խնդրել։ Որոշել էին նրան երկու զույգ ներքնաշոր ուղարկել։ Թինան լռում է արցունքները մաքրելու համար։ Նրան շատ նման մի կին, որը մոտ 20 տարով մեծ է (հետո իմանում ենք, որ նրա մայրն է), բացատրում է երազի նշանակությունը։ Ասում է, եթե հղի կինը երազում ներքնազգեստ է տեսնում, նշանակում է` տղա կծնվի։

Եվ Կարենը նրանց մոտ վերադարձավ ռեինկարնացիայի միջոցով։ Համենայնդեպս, ծնողները համոզված են դրանում։

«Նրան երբեք չեմ մոռանա, բայց այս փոքրիկները որոշակի առումով ինձ մխիթարեցին։ Ուզում եմ, որ տղաները Կարենին նման լինեն և՛ արտաքնապես, և՛ բնավորությամբ... միայն թե ոչ ճակատագրով», – ասում է Թինան` անդադար նայելով որդու լուսանկարին։

Այդ դեպքից հետո դառնացած հայրը նույնպես կյանքը զրոյից սկսեց։ Որդիների ծնվելուց հետո ուշքի եկավ և նույնիսկ սկսեց վերանորոգել բնակարանը։ Սարիբեկը չի ուզում տղաներին բերել մի տուն, որը վշտի մեջ է կորած։ Նա փոքրիկների համար գեղեցիկ ու լուսավոր, ծիծաղով լի օջախ է պատրաստում։ Քույրը` 21 տարեկան Թամուշիկը, նույնպես անհամբերությամբ է սպասում եղբայրներին։ Նա խոստացել է մորն օգնել տղաներին խնամելու հարցում։

© Sputnik / Aram NersesyanԹինա Դանիելյան
«Կարենին երբեք չեմ մոռանա». որդու մահից հետո մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել - Sputnik Արմենիա
Թինա Դանիելյան

Բոլոր բարեկամներն ու հարազատները ուրախացել են այս ընտանիքի համար։ Հատուկ վերաբերմունք է զգացվում նույնիսկ հիվանդանոցում։ Թինայի հիվանդասենյակում ծաղիկներ են դրված, մահճակալներից մեկի վրա երկու մեծ արջուկներ կան, իսկ բուժքույրերը մեզ ժպիտով են ուղեկցում թերքաշ երեխաների բաժին (մեկը 2100 գրամ քաշով է ծնվել, մյուսը` 1700 գրամ)։

Թինան մեզ ծանոթացնում է տղաների հետ։ Նրանք իսկապես նման են, բայց ուշադիր նայելու դեպքում կարելի է տարբերել։ Մայրը մեկ մի ինկուբատորի մոտ է վազում, մեկ` մյուս։ Եվ անդադար ինչ–որ բան է շշնջում։

© Sputnik / Aram NersesyanԹինա Դանիելյան
«Կարենին երբեք չեմ մոռանա». որդու մահից հետո մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել - Sputnik Արմենիա
Թինա Դանիելյան

Դուրս ենք գալիս այդ տարածքից և մանկական ճիչ ենք լսում։ Մեր փոքրիկները չեն։ Հաստատ ևս մի կյանք ծնվեց։

Լրահոս
0