Ծառայողական քննությունների ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 144.704.246 դրամ:
Նկատի ունենալով, որ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու, ինչպես և պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործությունների հատկանիշների առկայության վերաբերյալ, այդ արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տրամադրած տեսանյութում: